Հնդիկների համար Հայաստանում աշխատանք գտնելը կհեշտացվի
Լուրեր |
ՀՀ–ն ու Հնդկաստանը կմիավորեն ջանքերը Հայաստանում աշխատանքային միգրացիայի գործընթացի կազմակերպմանը նպաստող մեխանիզմների ստեղծման համար: Այդ մասին հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Այս որոշումը կայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի` Հնդկաստան կատարած այցի ընթացքում, որտեղ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել հնդիկ գործընկերների հետ: Նախաձեռնությունն ի հայտ է եկել Հայաստանում աշխատանք գտնել ցանկացող հնդիկ քաղաքացիների աճող հոսքի ֆոնին։
Կողմերը քննարկում են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխըմբռնման հուշագրի կնքումը: Բացի այդ, նախատեսվում է Միասնական սոցիալական ծառայության միջոցով ստեղծել մասնագիտացված հարթակ, որը մի կողմից հնդիկ բանվորներին կօգնի աշխատանք գտնել, մյուս կողմից՝ Հայաստանում նրանց թափուր աշխատատեղեր առաջարկել:
Միգրացիայի գործընթացի արդյունավետ կառավարման համար կողմերը մտադիր են համապատասխան նորմատիվ-իրավական բազա մշակել:
Ներքին գործերի նախարարության ներգաղթի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ գրանցվել է Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու 54,582 դեպք։ Հայաստանում նրանք զբաղված են հիմնականում ծառայությունների և շինարարության ոլորտում։ 2023 թվականին Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 2035 քաղաքացի։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․