ABNews

Լուրեր

Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը

Լուրեր | 2026/08/14 11:17

Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը

Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը: 24News-ի հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ երեկ երկու եկեղեցիներից հաղորդում է ստացվել գողությունների վերաբերյալ:

Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում

Լուրեր | 2026/08/14 11:10

Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում

Իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։ Մասնավորապես՝ սպառողին 10 լիտր վառելիք տրամադրելու դեպքում փաստացի տրամադրվել է 8․430 լիտր՝ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում

Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին և գրասենյակին. Փաշինյանը ներկայացրել է Սիմոնյանին

Լուրեր | 2026/08/14 11:08

Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին և գրասենյակին. Փաշինյանը ներկայացրել է Սիմոնյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ կայքէջից

1.7 մլն դրամ տուգանք` Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար

Լուրեր | 2026/08/14 10:44

1.7 մլն դրամ տուգանք` Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ՝ օդի աղտոտվածության կանխարգելման, շինհրապարակներում փոշու արտանետումների նվազեցման, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա․ հայտնում են ԲԸՏՄ-ից

Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Լուրեր | 2026/08/14 10:10

Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2026 թվականի մարտի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ջերմուկ համայնքի ղեկավարի և «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության՝ 0.3 հա մակերեսով հողամասի՝ 2008 թվականի հունվարի 27-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով

Կեղծ աշխատակիցներ, հափշտակված ուղեբեռ ու կրիպտոակտիվներ․ ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել

Լուրեր | 2026/08/14 09:55

Կեղծ աշխատակիցներ, հափշտակված ուղեբեռ ու կրիպտոակտիվներ․ ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության հերթական բացահայտումը հուլիսի 23-ին էր։ Ոստիկանները հանցավոր խումբն են վնասազերծել՝ Քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացնելով անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ

Ուկրաինան ԵՄ-ից 220 մլն եվրոյի օգնություն է խնդրել  գյուղատնտեսության ոլորտի համար

Լուրեր | 2026/08/14 09:26

Ուկրաինան ԵՄ-ից 220 մլն եվրոյի օգնություն է խնդրել գյուղատնտեսության ոլորտի համար

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Գիյոմ Մերսիեն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ուկրաինական կողմը ներկայացրել է, թե ինչպես է նախատեսում օգտագործել հացահատիկային արտադրանքը և ինչ նպատակներով է անհրաժեշտ ֆինանսավորումը։ Նրա խոսքով՝ խոսքը բանկային պարտքերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրողների համար վարկերի տրամադրման ապահովման մասին...

Մինչև 100 տոկոս մաքսատուրք՝  ներմուծվող անօդաչուների համար․ Թրամփի վարչակազմ

Լուրեր | 2026/08/14 09:13

Մինչև 100 տոկոս մաքսատուրք՝ ներմուծվող անօդաչուների համար․ Թրամփի վարչակազմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ներմուծվող անօդաչուների և դրանց բաղադրիչների նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու մասին։ Որոշ տեսակի անօդաչուների դեպքում մաքսատուրքը կհասնի ապրանքի արժեքի 100 տոկոսին

Եվրոպայում ռեկորդային շոգ եղանակ է

Լուրեր | 2026/08/14 09:10

Եվրոպայում ռեկորդային շոգ եղանակ է

Մեծ Բրիտանիայում գրանցվել է տարվա ամենաբարձր՝ 38,1°C ջերմաստիճանը, մինչդեռ Եվրոպայում շարունակվում է ամառվա հինգերորդ խոշոր շոգային ալիքը։ Իսպանիայում ջերմաստիճանը հասել է 42,4°C-ի, Ֆրանսիայում՝ 39°C-ի, իսկ մի շարք այլ երկրներում գերազանցել է 35°C-ը

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է կարկուտ

Լուրեր | 2026/08/14 09:06

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է կարկուտ

Երևանում օգոստոսի 14-ի գիշերը և երեկոյան, 17-18-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-18-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ

Երաշտը Գերմանիային զրկել է 3 միլիոն տոննա հացահատիկից և ծնեբեկից

Լուրեր | 2026/08/14 09:03

Երաշտը Գերմանիային զրկել է 3 միլիոն տոննա հացահատիկից և ծնեբեկից

Երաշտը զգալի կորուստների է հանգեցրել Գերմանիայի հացահատիկի դաշտերում։ Գերմանական Ռայֆայզենի միությունը սպասում է միջինից ցածր բերքի, սակայն այն բավարար կլինի երկրի պահանջարկն ապահովելու համար, հայտնում է Tagesschau-ն