Լուրեր | 2023/09/25 04:43
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը մեկօրյա աշխատանքային այցով կայցելի Նախիջևան։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության հաղորդման մեջ։ Այցը տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Հաղորդման համաձայն, առաջնորդները կքննարկեն երկկողմ՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունները։ Մտքերի փոխանակում տեղի կունենա ն...

