ABNews

Էկոնոմիկայի նախարարությունը հերքում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելը քննարկելու լուրերը

Լուրեր | 2023/09/21 10:16

Էկոնոմիկայի նախարարությունը հերքում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելը քննարկելու լուրերը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե գերատեսչությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հերքեց նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում, թե իբր Էկոնոմիկայի նախարարությունում այդ հարցը քննարկման և տարբեր տարբերակների մշակման փուլում է։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը