Լուրեր | 2024/09/20 07:48
ՀՀ քաղաքացիության համար դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվն աճել է
ՀՀ կառավարության կողմից անցած տարվա հոկտեմբերի 26-ի համապատասխան որոշման ընդունումից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած 4473 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ «Արմենպրես»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ նշված ժամանակահատվածում քաղաքացիություն ստանալու դիմում...

