Օրենքով կհստակեցվի «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը
Լուրեր |
Առողջապահության նախարարությունը առաջարկում է օրենքով հստակեցնել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը Ազգային ժողովում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
«Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության շուկայում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։ Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը»,- ասաց Նանուշյանը։
Նրա խոսքով՝ սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված է «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը, ըստ որի՝ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ է ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային (էլեկտրականություն կամ մարտկոցներ) եղանակով աշխատող արտադրանքը (քարթրիջով կամ տարայով), որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաեւ տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ:
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության եւ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները 2026-ին․ ինչպես է ձևավորվում առաջատարների վարկանիշը
2026/04/28/ 12:54 -
ՍԱՏՄ-ը պարզաբանում է «Ջերմուկի» մասին տեղեկությունները
2026/04/28/ 12:37 -
Երևանում ապրիլի 29-ին երթևեկության սահմանափակումներ կլինեն
2026/04/28/ 12:26 -
Արցախի մշակութային ժառանգությունը՝ ոչնչացման վտանգի տակ
2026/04/28/ 12:24 -
Հրապարակվել են ԱԺ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները
2026/04/28/ 12:17 -
Brand: NUNE CHUKHAJYAN
2026/04/28/ 12:13 -
Transavia-ն չեղարկում է չվերթներ՝ վառելիքի թանկացման պատճառով
2026/04/28/ 11:59 -
Կառավարությունը հերքում է Ջիլիզա գյուղը Վրաստանին փոխանցելու լուրերը
2026/04/28/ 11:57 -
Չինաստանը սպառնում է պատասխան քայլերով ԵՄ նոր օրենքի պատճառով
2026/04/28/ 11:55 -
Չարլզ III-ը և Կամիլան ԱՄՆ-ում են՝ լարված հարաբերությունների ֆոնին
2026/04/28/ 11:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 25, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 24, 2026 Թ․