ABNews

Հայտնի է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակացույցը

Լուրեր | 2026/10/23 14:54

Հայտնի է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակացույցը

Հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։

Ինչու է դա կարևոր. Խորհրդարանական քննարկումները հանձնաժողովներում կմեկնարկեն նոյեմբերի 2-ին, որի բացմանը ելույթով հանդես կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախնական քննարկումների փուլը կտևի մինչև նոյեմբերի 11-ը, ինչից հետո լրամշակված նախագիծը կընդգրկվի նոյեմբերի 17-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգում։

2027թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակացույցը.

  • Նոյեմբերի 2. Հանձնաժողովներում նախնական քննարկումների մեկնարկ (ելույթով հանդես կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանը)։

  • Նոյեմբերի 2 – 11. Բյուջեի նախագծի ոլորտային քննարկումներ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում։

  • Նոյեմբերի 17. 2027թ. պետական բյուջեի նախագծի ընդգրկում ԱԺ հերթական լիագումար նիստերի օրակարգում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը