ABNews
Տեխնոլոգիական ընկերությունների մենեջերներին երկու տարվա ազատազրկում է սպառնում, եթե բրիտանական կանոնները չկատարվեն
Լուրեր | 2022/03/18 08:33

Տեխնոլոգիական ընկերությունների ավագ մենեջերներին սպառնում է մինչեւ երկու տարվա ազատազրկում, եթե նրանք չկատարեն բրիտանական կանոնները, որոնք ուղղված են համացանցի օգտատերերի համար առցանց անվտանգության ապահովմանը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը:
Ինտերնետի անվտանգության հավակնոտ, բայց վիճահարույց օրինագիծը կարգավորող մարմիններին լայն լիազորություններ կտրամադրի՝ թվային եւ սոցիալական մեդիա ընկերություններին, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը, Twitter-ը եւ TikTok-ը, ճնշելու համար, հայտնում է AP-ն:
Թեեւ համացանցը փոխել է մարդկանց կյանքը, «տեխնոլոգիական ընկերությունները պատասխանատվության չեն ենթարկվել, երբ նրանց հարթակներում մոլեգնել են վնասը, չարաշահումները եւ հանցավոր վարքագիծը»,- ասվում է Մեծ Բրիտանիայի թվային տեխնոլոգիաների նախարար Նադին Դորիսի հայտարարության մեջ: «Եթե մենք չգործենք, կարող ենք անվերահսկելի ալգորիթմներին զոհաբերել երեխաների անթիվ սերունդների բարեկեցությունն ու անմեղությունը»:
Բրիտանացի օրենսդիրները դեռ պետք է քվեարկեն օրինագծի ընդունման օգտին, նախքան այն օրենք կդառնա:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
