ABNews
ՌԴ-ից արտահանման արգելքը չի տարածվի ԵԱՏՄ-ի վրա. կգործի հատուկ ընթացակարգ
Լուրեր | 2022/03/11 08:48

ՌԴ Կառավարությունը սահմանել է նախկինում արտասահմանից Ռուսաստան ներմուծված այն ապրանքների եւ սարքավորումների ցանկը, որոնց արտահանումը երկրից ժամանակավորապես արգելվում է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության հաղորդագրությունը։
«Ցանկը ներառում է տեխնոլոգիական, հեռահաղորդակցության, բժշկական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա, էլեկտրական սարքավորումներ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 200 ապրանքատեսակ, այդ թվում՝ երկաթուղային վագոններ եւ լոկոմոտիվներ, բեռնարկղեր, տուրբիններ, մետաղի եւ քարի մշակման մեքենաներ, մոնիտորներ, պրոյեկտորներ, վահանակներ, պանելներ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սահմանափակումը կգործի մինչեւ 2022 թվականի վերջ։
Ինչպես ընդգծել են ՌԴ կառավարությունում, «այդ ապրանքների արտահանումը ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր արտասահմանյան երկրներ», բացառությամբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետություններ, Աբխազիա եւ Հարավային Օսիա։
«Վերջինների համար գործելու է արտահանման թույլտվության ընթացակարգ՝ հաստատված կառավարության առանձին որոշմամբ»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում։
Ենթադրվում է, որ ԵԱՏՄ երկրներ, Աբխազիա եւ Հարավային Օսիա ապրանքների արտահանման թույլտվությունները կտրամադրեն ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը, տրանսպորտի նախարարությունը, արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը, թվային զարգացման նախարարությունը եւ բնապահպանության նախարարությունը, նշել են կառավարությունում։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
