Ինչպես հայտնի է, Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը դադարեցնում ենիրենց աշխատանքը Ռուսաստանում, եւ ռուսաստանյան բանկերի կողմից թողարկված այդ համակարգերի քարտերն այլեւս չեն աշխատի երկրից դուրս։
Պլաստիկ քարտերի ազգային համակարգում (НСПК) ռուսաստանցիներին խորհուրդ են տվել արտերկրում գնումների դիմաց վճարելու եւ գումարը կանխիկացնելու համար ձեւակերպել «Mир» եւ չինական UnionPay վճարային համակարգի քոբրենդինգային՝ «Мир»-UnionPay քարտը, որը կընդունվի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շուրջ 180 երկրներում, որոնք աշխատում են UnionPay-ի հետ:
The Bell-ի տվյալներով՝ այդպիսի քարտեր են թողարկում ռուսաստանյան մի քանի բանկեր։ Հավանական է, որ կաճի այն բանկերի թիվը, որոնք կսկսեն թողարկել UnionPay քարտերը։ «Սբեր»-ը, «Ալֆա-բանկ»-ը եւ «Տինկոֆ»-ն արդեն հայտարարել են այս ուղղությամբ աշխատելու մասին, գրում է պարբերականը։
Վերջին իրադարձությունների ֆոնին ներկայացնում ենք չինական UnionPay վճարային համակարգի վերաբերյալ որոշ տվյալներ։
Չինական China UnionPay (CUP) ազգային վճարային համակարգը գործարկվել է 2002 թվականին՝ երկրից դուրս չինական բիզնեսներին աջակցելու համար: Ստեղծման նախաձեռնողներն էին Պետխորհուրդը եւ Չինաստանի Ժողովրդական բանկը։ Դրա բաժնետերերն են ավելի քան 200 ֆինանսական հաստատություններ։
China UnionPay-ն ունի դուստր ընկերություն՝ UnionPay International-ը (UPI), որը կենտրոնացած է Չինաստանից դուրս UnionPay-ի գլոբալ բիզնեսի աճի եւ աջակցության վրա: Համագործակցելով աշխարհի ավելի քան 2500 ֆինանսական հաստատությունների հետ՝ UPI-ը հնարավորություն է տալիս օգտագործել քարտերն՝ ապրանքների, ծառայությունների դիմաց վճարելու եւ գումարը կանխիկացնելու համար աշխարհի 180 երկրում: UnionPay-ի քարտերը թողարկվում են ավելի քան 70 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում:
Finuslugi.ru պորտալի տվյալներով՝ UnionPay քարտեր ընդունող բանկոմատների թիվը գերազանցում է 1 միլիոնը, իսկ թողարկված քարտերի եւ դրանցով գործարքների քանակը համեմատելի է Visa-ի եւ Mastercard-ի հետ։
2007 թվականին Ռուսաստանում սկսեցին ընդունել CUP քարտերը։ 2014-ին ռուսաստանյան բանկերը սկսեցին դրանք թողարկել։ 2016-ին НСПК-ն եւ չինական CUP-ը պայմանավորվեցին գործարկել «Мир»-UnionPay քոբրենդինգային քարտի նախագիծը:
UnionPay քարտերը լինում են դեբետային, վարկային եւ կանխավճարային: Հաճախորդներին առաջարկվում են Classic կատեգորիայի եւ պրեմիում՝ Gold, Platinum ու Diamante քարտերը: Վերջիններիս քարտապանները CUP-ից ստանում են աջակցություն արտասահման մեկնելիս, բժշկական օգնություն, կոնսիերժ ծառայություն, հավատարմության ծրագրերին հասանելիություն եւ այլ արտոնություններ, որոնք նման են Visa եւ Mastercard քարտապաններին տրամադրվող աջակցությանը։ABNews
Չինական UnionPay-ը՝ այլընտրանք Visa եւ Mastercard համակարգերին
Լուրեր | 2022/03/10 16:44

Ինչպես հայտնի է, Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը դադարեցնում ենիրենց աշխատանքը Ռուսաստանում, եւ ռուսաստանյան բանկերի կողմից թողարկված այդ համակարգերի քարտերն այլեւս չեն աշխատի երկրից դուրս։
Պլաստիկ քարտերի ազգային համակարգում (НСПК) ռուսաստանցիներին խորհուրդ են տվել արտերկրում գնումների դիմաց վճարելու եւ գումարը կանխիկացնելու համար ձեւակերպել «Mир» եւ չինական UnionPay վճարային համակարգի քոբրենդինգային՝ «Мир»-UnionPay քարտը, որը կընդունվի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շուրջ 180 երկրներում, որոնք աշխատում են UnionPay-ի հետ:
The Bell-ի տվյալներով՝ այդպիսի քարտեր են թողարկում ռուսաստանյան մի քանի բանկեր։ Հավանական է, որ կաճի այն բանկերի թիվը, որոնք կսկսեն թողարկել UnionPay քարտերը։ «Սբեր»-ը, «Ալֆա-բանկ»-ը եւ «Տինկոֆ»-ն արդեն հայտարարել են այս ուղղությամբ աշխատելու մասին, գրում է պարբերականը։
Վերջին իրադարձությունների ֆոնին ներկայացնում ենք չինական UnionPay վճարային համակարգի վերաբերյալ որոշ տվյալներ։
Չինական China UnionPay (CUP) ազգային վճարային համակարգը գործարկվել է 2002 թվականին՝ երկրից դուրս չինական բիզնեսներին աջակցելու համար: Ստեղծման նախաձեռնողներն էին Պետխորհուրդը եւ Չինաստանի Ժողովրդական բանկը։ Դրա բաժնետերերն են ավելի քան 200 ֆինանսական հաստատություններ։
China UnionPay-ն ունի դուստր ընկերություն՝ UnionPay International-ը (UPI), որը կենտրոնացած է Չինաստանից դուրս UnionPay-ի գլոբալ բիզնեսի աճի եւ աջակցության վրա: Համագործակցելով աշխարհի ավելի քան 2500 ֆինանսական հաստատությունների հետ՝ UPI-ը հնարավորություն է տալիս օգտագործել քարտերն՝ ապրանքների, ծառայությունների դիմաց վճարելու եւ գումարը կանխիկացնելու համար աշխարհի 180 երկրում: UnionPay-ի քարտերը թողարկվում են ավելի քան 70 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում:
Finuslugi.ru պորտալի տվյալներով՝ UnionPay քարտեր ընդունող բանկոմատների թիվը գերազանցում է 1 միլիոնը, իսկ թողարկված քարտերի եւ դրանցով գործարքների քանակը համեմատելի է Visa-ի եւ Mastercard-ի հետ։
2007 թվականին Ռուսաստանում սկսեցին ընդունել CUP քարտերը։ 2014-ին ռուսաստանյան բանկերը սկսեցին դրանք թողարկել։ 2016-ին НСПК-ն եւ չինական CUP-ը պայմանավորվեցին գործարկել «Мир»-UnionPay քոբրենդինգային քարտի նախագիծը:
UnionPay քարտերը լինում են դեբետային, վարկային եւ կանխավճարային: Հաճախորդներին առաջարկվում են Classic կատեգորիայի եւ պրեմիում՝ Gold, Platinum ու Diamante քարտերը: Վերջիններիս քարտապանները CUP-ից ստանում են աջակցություն արտասահման մեկնելիս, բժշկական օգնություն, կոնսիերժ ծառայություն, հավատարմության ծրագրերին հասանելիություն եւ այլ արտոնություններ, որոնք նման են Visa եւ Mastercard քարտապաններին տրամադրվող աջակցությանը։Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/01 13:41
Կենսաթոշակը Հայաստանում 1000 դրամ կբարձրանա․ ինչու է կատարվում փոփոխությունը
2027 թվականի հունվարի 1–ից նվազագույն կենսաթոշակի չափը 46,000 դրամից կբարձրանա՝ դառնալով 47,000 դրամ։ Այդ մասին հոկտեմբերի 1–ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։Կենսաթոշակային համակարգի փոփոխությունները.Ստաժի հաշվարկ. Աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում տեղի կունենա 500 դրամի բարձրացում, ինչը կհանգեցնի տարբեր չափերի ա...

Լուրեր | 2026/10/01 12:58
Հայաստանը հաջորդ տարի կավելացնի ռազմական բյուջեն
ՀՀ կառավարությունը հաստատել է եկող տարվա պետական բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է մեծացնել երկրի ռազմական բյուջեն՝ 563 մլրդ դրամից հասցնելով 616.5 մլրդ դրամի (շուրջ $1.7 մլրդ):Բյուջեի դինամիկան և ծախսերի բաշխումը.Դինամիկան. 2026 թվականին 2025-ի համեմատ Պաշտպանության նախարարության բյուջեն կրճատվել էր շուրջ 15%-ով, իսկ նոր նախագծով այն վերականգնվում է 9.5%-ով։ԶՈւ պահպանում և սպառազինություն (613...

Լուրեր | 2026/10/01 12:49
Հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է (տեսանյութ)
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հիշեցնում է՝ հոկտեմբորի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է։ Գերատեսչությունը կարևորում է քաղհասարակության հետ շարունակական և ամուր համագործակցությունը ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրության բարելավման, բռնության ենթարկված անձանց անհրաժեշտ ծառայությունների ընդլայնման և խնդրի վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացման ուղղությ...

Լուրեր | 2026/10/01 11:57
Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը վերացվել է
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց վերացնել երրորդ երկրներից դեպի Հայաստան ցեմենտի ներմուծման 6-ամսյա ժամանակավոր արգելքը, որը գործելու էր 2026թ. հուլիսի 23–ից մինչև 2027թ. հունվարի 23–ը:Ինչու վերանայվեց որոշումը.Լոգիստիկ խնդիրներ. Ներկրման լոգիստիկ բարդությունները բարձրացրել են բեռնափոխադրման արժեքն ու երկարաձգել ժամկետները:Անհավասար մրցակցություն. Նախկին կարգավորմամբ (ներմուծման...

