Հայամետությունն առանց պրոյեկտումների. սահմանափակ ռեսուրսներ, թե՞ սահմանափակ մոտեցումներ
Լուրեր |
Պայմանավորված Արևմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունների գերլարմամբ, այսօր դիվանագիտական տարբեր ձևաչափերում ցանկացած գործողություն և միտք, որը դուրս է տարածաշրջանային խաղացողների շահերի բալանսավորման տիրույթից, առավել սուր և ծայրահեղական է ընկալվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Այստեղ կան մի քանի ենթախնդիրներ, որոնք պետք է մատնանշենք:
Առաջին, արդյո՞ք մեզ համար երկրի ներսում խնդիր է հայամետությունը:
Երկրորդ, ներհասարակական մակարդակում ունե՞նք կոնսենսուս հայամետության շուրջ:
Եվ, վերջապես, ունե՞նք արդյոք կարողություն հայամետությունն ընկալելի դարձնել միջազգային հանրությանը թե ոչ:
Տարիներ շարունակ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված թե ներհասարակական և թե ներքաղաքական հարթություններում մենք ընկալել և վերաբերվել ենք հայամետությանը պրոարևմտյան և պրոռուսական հակազդեցությունների շրջանակներում: Այլ կերպ ասած՝ չտարանջատելով ազգային շահը, մենք փորձել ենք դա կապել և համադրել տարբեր բևեռների շահերի և կարիքների հետ: Իսկ օրհասական պահին, ստացվել է այնպես, որ մենք կամ չունենք հայամետության մասին միասնական և փոխհամաձայնեցված ընկալում կամ այն լղոզվել է տարաբնույթ ներքին և արտաքին գործընթացների փոխազդեցության շրջանակներում:
Սա կարևոր է այնքանով, որ մեր լղոզված ընկալումներն ու գնահատականները համապատասխանաբար ազդեցություն են գործում միջազգային հանրության ընկալումների և դիրքորոշումների վրա: Այս առումով՝ հատկապես հասարակական կարծիքի ուսումնասիրության, սոցիալական հարթակների միջոցով վարքաբանական մոդելների հետազոտական գործիքները լավագույնս աջակցում են այդ ընկալումների ձևավորմանը: Այս ամենը բնականաբար էլ ավելի է դժվարեցնում դիվանագիտական ներկայացուցիչների և մասնավորապես՝ գիտական հանրույթի աշխատանքը: Քանի որ գիտական կոնֆերանսների, ֆորումների, կլոր-սեղան քննարկումների ժամանակ ազգային շահերի ներկայացման փորձերը բախվում են հայամետության մասին արդեն իսկ ձևավորված ոչ միանշանակ ընկալումներին, և դրանից բխող Արևմուտք-Ռուսաստան հակազդմանը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․