Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Վեց տարի առաջ այս օրը սկսված պատերազմն ավարտվեց միայն 44 օր անց:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ 07.10-ին, Ադրբեջանը հարձակում սկսեց ԼՂ-ի շփման գծի ողջ երկայնքով: Հարձակման առաջին ժամերից Ադրբեջանը կիրառեց ծանր հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ավիացիա։
Ադրբեջանն առաջխաղացում գրանցեց՝ գրավելով Հադրութի շրջանը, Շուշին, Լեռնային Ղարաբաղի հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները:
Նոյեմբերի 9-ին հայտարարվեց կրակի դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 9 կետից բաղկացած եռակողմ հայտարարության ստորագրման մասին։ Ռազմական գործողությունները դադարեցվեցին, իսկ Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին:
Պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3.833 անձ, որոնցից 3.755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։
Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայողներ, 19-ը՝ քաղաքացիական անձինք։


