ABNews
Լեհաստանն առաջարկել է ԵՄ-ին ամբողջությամբ արգելել առեւտուրը Ռուսաստանի հետ
Լուրեր | 2022/03/19 10:15

Լեհաստանն առաջարկել է Եվրամիությանն ամբողջությամբ արգելել առեւտուրը Ռուսաստանի հետ, շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Մաթեուս Մորավեցկին՝ կոչ անելով խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ Ուկրաինա ներխուժման համար, հայտնում է Reuters-ը։
«Լեհաստանն առաջարկում է պատժամիջոցների այս փաթեթին որքան հնարավոր է շուտ ավելացնել առեւտրային շրջափակումը՝ դրա երկու ծովային նավահանգիստները ներառյալ, ինչպես նաեւ՝ ցամաքային առեւտրի արգելքը: Ռուսական առեւտրի ամբողջական դադարեցումը Ռուսաստանին կստիպի մտածել, որ ավելի լավ է դադարեցնել այս դաժան պատերազմը»,- ասել է Մորավեցկին։
Այս շաբաթվա սկզբին ԵՄ անդամ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փուլի շուրջ։ Մանրամասները չեն հրապարակվել, սակայն ԵՄ նախագահող Ֆրանսիան հայտարարել է, որ Ռուսաստանի՝ որպես «առավել բարենպաստության» երկրի կարգավիճակը կչեղարկվի:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
