Արգելվում է ՌԴ-ից 10 000 դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի արտահանումը. ՊԵԿ
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հատուկ տնտեսական միջոցառումների և հարկադրված միջոցառումների մասին» Ռուսաստանի Դաշնության 2006 թվականի դեկտեմբերի 30-ի № 281-Ф3 օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից որոշում է ընդունվել կիրառելու հատուկ տնտեսական միջոցառում:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ որոշման համաձայն, արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից 10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների արտահանումը (Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022 թվականի մարտի 1-ի «Ռուսաստանի Դաշնության ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված տնտեսական բնույթի լրացուցիչ ժամանակավոր միջոցառումների մասին» № 81 հրամանագրի 1-ին կետի «ж» ենթակետ)։
Նշված արգելքը տարածվում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ արտարժույթի արտահանման վրա (ներառյալ նախկինում ներմուծված), այդ թվում` ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններ: Արգելքը կիրառվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ անկախ վերջիններիս կարգավիճակից (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ)։
10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների հայտնաբերմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են սահմանային հսկողության վայրերում՝ ֆիզիկական անձանց դիտարկման և հարցման ճանապարհով։
Արտահանման համար արգելված ֆինանսական միջոցների և ֆինանսական գործիքների հայտնաբերման դեպքում՝ դրանք չեն առգրավվում և պատասխանատվության ենթարկելու միջոցառումներ չեն կիրառվում։ Տրամադրվում են պարզաբանումներ՝ ֆիզիկական անձանց ընտրությամբ և հայեցողությամբ արտարժույթը հասանելի միջոցներով Ռուսաստանի Դաշնությունում թողնելու վերաբերյալ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Chronicle․ AI-ի հզոր գործիք, թե՞ գաղտնիության նոր սպառնալիք
2026/04/21/ 15:54 -
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ Փաշինյանին
2026/04/21/ 15:21 -
Հայաստանը և Վրաստանը կարող են շահել կապիտալի և զբոսաշրջության հոսքերի վերաբաշխումից․ ԱՄՀ
2026/04/21/ 15:03 -
Համաշխարհային բուրմունքի հայկական արմատներն ու ապագայի տեսլականը․Արտակ Ալեքսանյանի անդրադարձը
2026/04/21/ 14:57 -
Գերմանիայում քննարկվում է պահեստազորայինների տարիքային շեմի բարձրացումը
2026/04/21/ 14:55 -
Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել
2026/04/21/ 14:41 -
Հրազդանի կիրճում կկառուցվի բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի. որքան բյուջե է նախատեսված
2026/04/21/ 14:38 -
Նեթանյահուն հայտարարել է Իրանից բխող սպառնալիքի չեզոքացման մասին
2026/04/21/ 14:08 -
Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան
2026/04/21/ 14:04 -
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
2026/04/21/ 13:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.