ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ զորավարժարաններից մեկում կառուցվում է վրանային մեծ ավան․
«Նպատակն է վարժական հավաքներ անցնող մեր հայրենակիցների նախնական պատրաստվածությունն անցկացնել հենց այս ավանում։ Այն կմեծացնի արդյունավետությունը․ պայմանները բավական բարձր մակարդակի են»,-ասել է նախարարը։
Այս ծրագրի հարցում օգնել է ԵՄ-ը։


