ՌԴ-ն լրացուցիչ կվերլուծի Վաշինգտոնի հայտարարությունները ապաշրջափակման վերաբերյալ․ Զախարովա
Լուրեր |
ՌԴ-ն լրացուցիչ կվերլուծի Վաշինգտոնի հայտարարությունները ապաշրջափակման վերաբերյալ․ Զախարովա
«Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման գոտու ձևավորմամբ։ Ամենակարևոր պայմաններից մեկը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումն է՝ հիմնված երկու երկրների ժողովուրդների շահերի վրա։ Մենք հետևողականորեն աջակցում ենք բոլոր ջանքերին, որոնք նպաստում են տարածաշրջանային անվտանգության այս կարևոր նպատակի իրականացմանը։ Այս առումով, Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած՝ Հարավային Կովկասի հանրապետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը արժանի է դրական գնահատականի։ Մենք հույս ունենք, որ այս քայլը կնպաստի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը»,- այս մասին նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Վաշինգթոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանակցություններին։
«Հարկ է հիշել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերակատարմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերաբերյալ։
Տարածաշրջանում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ, որը անփոխարինելի ներդրում է ունեցել իրավիճակի կայունացման գործում։ Մենք միշտ կհիշենք մեր խաղաղապահներին, որոնք զոհվել են ծառայողական պարտականությունները կատարելիս»,- ընդգծել է դիվանագետը։
«Ռուսաստանի Դաշնությունը լրացուցիչ կվերլուծի Վաշինգթոնի հայտարարությունները Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման ոլորտում Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ եռակողմ համաձայնագրերը շարունակում են արդիական մնալ»,- նշել է Զախարովան՝ հավելելով՝ կարևոր է նաև հաշվի առնել Հայաստանի անդամակցության գործոնը ԵԱՏՄ-ին, մասնավորապես՝ հանրապետության տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման առումով, անհնար է նաև անտեսել այն փաստը, որ Իրանի հետ Հայաստանի սահմանը պահպանում են ռուս սահմանապահները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․