Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ի կեսօրից հետո, 24-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 21-ին և 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ին, 24-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-ին և 22-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


