Ձեր արհեստավարժությունն ու անձնուրաց ծառայությունը բազմիցս եք ապացուցել․ ՆԳ նախարարը՝ Փրկարարի օրվա առթիվ
Լուրեր |
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորել է Փրկարարի օրվա առթիվ:
«Փրկարար ծառայության սիրելի՛ աշխատակիցներ,
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Փրկարարի օրվա առթիվ:
Փրկարարի ծառայությունը մարդասիրական առաքելություն է, գիտակցված ու անձնուրաց նվիրում։ Ամենաբարդ, անկանխատեսելի, վտանգավոր իրավիճակներում փրկելով մարդկային կյանքեր՝ հաճախ ինքներդ եք հայտնվում կյանքի ու մահվան, կորստի ու հույսի սահմանագծին։ Բայց գիտակցումը, որ դուք եք փրկօղակը, որ ձեր անձնվիրությունը աղետի մեջ հայտնվածի միակ հույսն է, վեր է բոլոր տեսակ ընկրկումներից:
Ձեր արհեստավարժությունն ու անձնուրաց ծառայությունը բազմիցս եք ապացուցել՝ հաղթահարելով տարբեր արտակարգ իրավիճակներ, կատարելագործելով քաղաքացիական պաշտպանության համակարգի, արձագանքման արդյունավետ կազմակերպման, ճգնաժամային իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ ձեր հմտությունները։
Պետությունը բարձր է գնահատում ձեր ծառայությունը, ձեր գործի բարդությունն ու վտանգավորությունը՝ արժևորելով Փրկարար ծառայության կարևորությունն ու հանրային առաքելությունը։ Բարեփոխումների իրականացման այս փուլում արդեն իսկ պատրաստ է Փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգը, որի միջոցով մենք ձգտում ենք էական փոփոխություններ ապահովել ձեր աշխատանքային պայմանների բարելավման, տեխնիկական միջոցների արդիականացման, օպերատիվ-տակտիկական կարողությունների զարգացման ուղղությամբ, ամրապնդել սոցիալական երաշխիքների համակարգը։ Ներկայումս շարունակվում է ատեստավորման գործընթացը, և արդեն համակարգի հարյուրավոր փրկարարներ ստանում են արդար և պատշաճ վարձատրություն։
Սիրելի՛ փրկարարներ,
Ամենօրյա հետևողական ջանքի գործադրմամբ պետք է շարունակենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ծառայություն մատուցել՝ լինելով ավելի պրոֆեսիոնալ, ավելի ուժեղ, ավելի ապահով, ավելի միասնական, քան երբևէ։
Առանձնակի երախտագիտություն եմ ուզում հայտնել ձեր ընտանիքների անդամներին, սիրելի մարդկանց. նրանց զոհողությունները ձեր յուրաքանչյուր առաքելության, յուրաքանչյուր հերթափոխի, յուրաքանչյուր փրկված կյանքի մաս են կազմում։
Սիրելի՛ ծառայողներ,
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական օրվա կապակցությամբ։ Շնորհակալ եմ ձեր ծառայության համար»,- ասված է ուղերձում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․