Այդ մասին հայտարարվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
Քաղաքապետարանի որոշմամբ՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող Հրազդանի կիրճ փողոցը այսուհետ կկրի խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունը։ Փողոցը սկսվում է Աթենքի փողոցից՝ Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, և հասնում Հալաբյան փողոց։
Մեկ այլ որոշմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 8-րդ փողոցը անվանափոխվել է և այսուհետ կկրի հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի անունը։ Փողոցը սկսվում է Սիլիկյան 2-րդ փողոցից և հասնում Սիլիկյան 7-րդ փողոց։
Փողոցների անվանափոխման որոշումները վերաբերում են մայրաքաղաքի տեղանունների համակարգին և կիրառվում են վարչական փաստաթղթերում, քարտեզագրական տվյալներում և հասցեների պաշտոնական գրանցումներում։

