Երևանում մետրոն շրջանաձև տեսք պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան
Լուրեր |
Երևանում մետրոն շրջանաձև տեսք պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան
Սա շատ խոշոր նախագիծ է Հայաստանի համար, եկեք արձանագրենք, որ վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել և շահագործման չի հանձնվել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը։
«Սա շատ մեծ նախագիծ է, բայց որ այդ նախագիծը իրականացվելու է, այդտեղ երկու կարծիք չկա։ Իհարկե, մենք բոլորս ուզում ենք հնարավորինս կարճ լինի կառուցման ժամանակը, բայց մանավանդ այն հատվածներում, որտեղ մենք կամ գիտելիք ենք կորցրել, կամ հմտությունները որոշակիորեն չեն օգտագործվել, հղկված չեն բավարար չափով, դա ժամանակ վերցնելու է, բայց մենք այդ ճանապարհով գնալու ենք։
Ընդ որում «Աջափնյակ» կայարանի թեման առանձին վերցրած թեմա չէ, մեր ռազմավարական մտածածն այն է, որ ի վերջո մետրոն շրջանաձև տեսք պետք է ստանա, ինչի արդյունքում նաև ըստ ամենայնի, երթևեկության տրամաբանությունները կփոխվեն և արդյունավետությունները կմեծանան։
Եթե մենք շրջանաձև երկու գիծ ունենանք, անընդհատ պտույտների, ընդ որում հանդիպակաց պտույտների միջոցով հնարավոր է, որ շատ ավելի մեծ էֆեկտներ ունենանք, քան մինչև այս տեսել ենք»,–ասաց Փաշինյանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․