Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում իրականացվել են տեխնիկական արդիականացման ծրագրեր
Լուրեր |
Նախատեսվում է ձեռք բերել ևս 7–10 շտապ բուժօգնության ավտոմեքենա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայություն, որտեղ իրականացվել են տեխնիկական հագեցման և արդիականացման ծրագրեր։ Այցի ընթացքում նրան ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Տեղեկացվել է, որ ծառայության շարժակազմը համալրվել է ժամանակակից շտապ բուժօգնության 7 նոր ավտոմեքենաներով, որոնցից 6-ը գծային մեքենաներ են, իսկ մեկը՝ ռեանիմոբիլ։ Նոր ավտոմեքենաները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և նախատեսված են արտակարգ իրավիճակներին առավել արագ և արդյունավետ արձագանք ապահովելու համար։
Նշվել է, որ 2026 թվականին նախատեսվում է ձեռք բերել ևս 7–10 շտապ բուժօգնության ավտոմեքենա՝ ավտոպարկի փուլային և ամբողջական թարմացման, ինչպես նաև ծառայության կայուն և անխափան աշխատանքի ապահովման նպատակով։
Այցի շրջանակում ներկայացվել է նաև հեռախոսազանգերի կենտրոնի գործունեությունը։ Նշվել է, որ իրականացվել են թվայնացման աշխատանքներ, որոնց արդյունքում կանչերի գրանցումն իրականացվում է պլանշետների միջոցով, ներդրվել է զանգերի նույնականացման համակարգ, ինչպես նաև բուժառուների էլեկտրոնային գրանցում։
«1-03» ծառայության արդիականացման շրջանակում ներդրվել են զանգերի ձայնագրման և մոնիտորինգի գործիքներ, ինչի արդյունքում բաց թողնված զանգերի թիվը հասցվել է զրոյի։ Տեղեկացվել է նաև, որ համակարգը սպասարկում է ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի ամբողջ տարածքից «1-03» համարին մուտքագրված զանգերը՝ ապահովելով դրանց կենտրոնացված կոորդինացումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Պարսից ծոցից շրջափակման սահմանումից ի վեր դուրս է բերվել ավելի քան 10 միլիոն բարել իրանական նավթ
2026/04/23/ 10:48 -
ՄԱԿ-ում քննարկվել են դեպի ծով ելք չունեցող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մեխանիզմները
2026/04/23/ 10:47 -
Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին
2026/04/23/ 10:25 -
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ․ ՄԻՊ
2026/04/23/ 10:21 -
Վառելիքի գների աճի պատճառով Lufthansa-ն 20 000 չվերթ կկրճատի
2026/04/23/ 10:18 -
Մի շարք հասցեներում լույս չի լինի
2026/04/23/ 10:10 -
ԱՄՆ-ը իրանական դրոշի ներքո նավարկող երեք տանկեր է առգրավել
2026/04/23/ 10:05 -
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանի դեմ Թրամփի ռшզմական լիազորությունների սահմանափակումները
2026/04/23/ 10:03 -
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․