Երևանի քաղաքապետարանը 250 նոր էլեկտրական ավտոբուս ձեռք կբերի
Լուրեր |
Դրանք կփոխարինեն HIGER ավտոբուսներին և «ԳԱԶել-սիթի» միկրոավտոբուսներին
Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի աշխատանքի բարելավման շրջանակներում ձեռք կբերի 250 նոր էլեկտրական ավտոբուս: Ծրագրի ամբողջական ֆինանսական փաթեթը մոտ 98 մլրդ դրամ է, այն նախատեսվում է իրականացնել միջազգային վարկային ֆինանսավորմամբ:
Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի՝ սեպտեմբերի 29-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ այս գնումով ոչ միայն լուծվում է հանրային տրանսպորտի շարժակազմի հարցը, այլև որոշակիորեն լուծվում է օդի աղտոտվածության խնդիր, քանի որ 250 էլեկտրական ավտոբուսները 0 ազդեցություն են ունենալու օդի որակի վրա:
«18 մետրանոց 250 նոր էլեկտրաավտոբուսների գնումը մեր շարժակազմի ամբողջական և վերջնական համալրման ռազմավարական ծրագրի վերջնական փուլն է: Դրանից հետո միայն թարմացման խնդիր կունենանք: 18 մետրանոց այս ավտոբուսներն են միայն, որ հիմա պակասում են։ Դրանք պետք է գան փոխարինելու HIGER մակնիշի ավտոբուսներին և «ԳԱԶել-Սիթի» միկրոավտոբուսներին, որոնք պարբերաբար տեխնիկական խնդիրներ են ունենում»,- ասաց Ավինյանը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․