Վանաձորում՝ հանդիսավոր պայմաններում ազդարարվեց Յան Կլինիկ ախտորոշիչ կենտրոնի բացումը: Նորագույն գերճշգրիտ բուժսարքավորումներով հագեցած կլինիկան կմատուցի ժամանակակից ամենաբարձր ստանդարտներին համապատասխան առողջապահական ծառայություններ:
«Սա կարևոր քայլ է ոչ միայն Վանաձորի, այլև Լոռու մարզի այլ համայնքների բնակիչներին որակյալ բուժծառայությունների մատուցման առումով: Մենք սահմանում ենք նոր նշաձող, կարևոր քայլ կատարում մարզերում բուժծառայությունների հետագա զարգացման առումով»,-իր խոսքում նշել է Յան Կլինիկի հիմնադիր-տնօրեն Վազգեն Գալստյանը՝ նշելով, որ ախտորոշիչ կենտրոնի հիմնադրման ընթացում իր կողքին է եղել Կոնվերս Բանկը:

Սա Կոնվերս Բանկի հերթական ներդրումն է Հայաստանի տարածքային համաչափ զարգացման հարցում. Յան Կլինիկում կստեղծեն նոր աշխատատեղեր, իսկ մարզի բնակիչները որակյալ ծառայություններ ստանալու նպատակով Երևան հասնելու կարիք չեն ունենա: Աջակցությունը եղել է մի քանի ուղղություններով:
https://youtu.be/1PQqXD5mdLM
«Կոնվերս Բանկի մասնակցությունը եղել է ոչ միայն վարկային ֆինանսավորման միջոցով: Կոնվերս լիզինգ պրոդուկտի շնորհիվ կենտրոնի հիմնադիրները գերճշգրիտ, ժամանակակից սարքավորումներով համալրման նպատակով մրցունակ պայմաններով ֆինանսավորում են ստացել»,-ասել է Կոնվերս Բանկի լիզինգային գործառնությունների բաժնի պետ Գագիկ Իսրայելյանը:

Կոնվերս Բանկի առաջարկների մասին՝
այստեղ, 010511211
Այլ մանրամասներ՝
տեսանյութում
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: