Elon Musk-ի ղեկավարած xAI ընկերությունը անվճար հասանելի է դարձրել իր վերջին և հզոր Grok 4 լեզվային մոդելը՝ սահմանափակ օգտագործման պայմաններով։ Քայլը հաջորդել է OpenAI-ի GPT-5 մոդելի ներկայացմանը՝ դիտարկվելով որպես մրցակցային պատասխան։
Այսուհետ Grok 4-ից կարող են օգտվել բոլոր օգտատերերը՝ առանց բաժանորդագրության։ Անվճար տարբերակում սահմանված է օրական առավելագույնը 5 հարցում յուրաքանչյուր 12 ժամում։ Մոդելը հասանելի է X հարթակի (նախկին Twitter) և բջջային հավելվածների միջոցով։
Բացի լեզվային հնարավորություններից, անվճար է դարձել նաև Grok Imagine գործիքը, որը արհեստական բանականությամբ ստեղծում է պատկերներ և տեսանյութեր։
Ըստ xAI-ի, Grok 4-ը շուրջ 10 անգամ ավելի արագ և հզոր է, քան նախորդ տարբերակը, արձագանքում է ձայնային հրահանգներին և կարող է փոխել ձայնի տոնը՝ ներառյալ շշնջալը, երգելը և այլ ոճեր։
Նոր մոդելը մի շարք ռեկորդներ է սահմանել մասնագիտական թեստերում․
- AIME 25 մաթեմատիկական օլիմպիադայի առաջադրանքներում՝ 100% ճշգրտություն։
- ARC-AGI տրամաբանական մտածողության թեստում՝ 15,9% արդյունք, ինչը կրկնակի գերազանցում է Claude Opus-ի ցուցանիշը։

