Ինչո՞ւ եք կռվում, տղերք. Թրամփը պատմել է Փաշինյանի և Ալիևի հետ շփման մասին
Լուրեր |
Ինչո՞ւ եք կռվում, տղերք. Թրամփը պատմել է Փաշինյանի և Ալիևի հետ շփման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում խոսել է իր խաղաղարար ջանքերի մասին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կնքված հռչակագրին: Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահը չի կարողացել ճիշտ արտասանել «Ադրբեջան» բառը՝ ասելով «Աբրբաժան», իսկ Հայաստանն անվանել է «Ալբանիա»:
«Գիտե՞ք՝ որքան շատ զարմանալի բաներ են տեղի ունեցել: Աբրբաժանի մեծ հակամարտությունն Ալբանիայի հետ տևել էր 34-35 տարի: Դա տարիներ ի վեր շարունակվում էր: Ես ծանոթացա առաջնորդների հետ, ճանաչեցի նրանց առևտրի միջոցով, մի փոքր շփվեցի նրանց հետ և ասացի. «Ինչո՞ւ եք կռվում, տղերք»։ Հետո ասացի. «Ես չեմ պատրաստվում ձեզ հետ առևտուր անել, եթե դուք կռվելու եք։ Դա խելագարություն է»: Ի վերջո, մի բանը հանգեցրեց մյուսին, և ես լուծեցի այս հարցը՝ չնայած մարդիկ ասում էին՝ չի լուծվելու: Նույնիսկ երբ նրանք երկուսն էլ Օվալաձև աշխատասենյակում էին, պատրաստվում էին ստորագրել, նստած էին կողք կողքի, բայց փորձում էին փախչել, լավ չէին զգում մի տեսակ։ Բայց վերջում նրանք գրկախառնվեցին և շնորհավորեցին միմյանց: Իսկապես հաճելի էր դա տեսնելը։ Բայց ես այդ ամենը արեցի, գիտեք, և վերջին վեց ամիսների ընթացքում ոչ ոք երբեք նման բան չի արել», - ասել է Թրամփը։
Տեսանյութը կարող եք լսել սկսած 5-րդ րոպեից:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․