ՀՀ կառավարության որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիներ կազատվեն մի շարք վարկային պարտավորություններից։ Ինչպես տեղեկացնում են գործադիր մարմնից, որոշումը վերաբերում է մինչև 2023 թվականն ստանձնած այն պարտավորություններին, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը և ներկայում գտնվում են հարկադիր կատարման փուլում:
Որոշման շրջանակն ու չափանիշները Ֆինանսական արտոնությունը տարածվում է այն վարույթների վրա, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին.
Ապահովված են եղել շարժական գույքի գրավով (բացառությամբ ոսկյա իրերի),
Յուրաքանչյուր վարկառուի մասով հիմնական գումարի չափը պետությանը փոխանցելու օրվա դրությամբ չի գերազանցել 5,000,000 ՀՀ դրամը։
Որոշման համաձայն՝ շահառու քաղաքացիներն ամբողջությամբ կազատվեն կատարողական գործողությունների իրականացման ծախսերը վճարելու պարտականությունից։ Միաժամանակ, նախատեսվում է վերացնել նրանց գույքի և բանկային հաշիվների նկատմամբ նախկինում կիրառված բոլոր սահմանափակումներն ու արգելքները։
Ընթացակարգը Գործընթացն իրականացվելու է առանց վարկառուների անմիջական մասնակցության կամ լրացուցիչ դիմումների ներկայացման անհրաժեշտության։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կկարճի համապատասխան վարույթները ՀՀ ֆինանսների նախարարության, ինչպես նաև Hovakat և գործընկեր ֆինանսական կառույցների կողմից փոխանցված պաշտոնական գրությունների և տվյալների հիման վրա։

