ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը ստացվեց, քանի որ երկար խոսեցինք։ Մի շարք հարցերի շուրջ եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանը լեգիտիմ իրավունք ունի իր համար այլընտրանքներ ձևավորելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցին։
«ՌԴ նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհի մասին և գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին։ Ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրավիճակում, երբ Հայաստանը այլընտրանքներ չունենա։
Հայաստանը միշտ և բոլոր հարցերում պետք է այլընտրանքներ ունենա։ Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»,- ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով արտահանման խնդիրներին՝ վարչապետն ասաց, որ դա ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՏՄ-ի խնդիրն է։
«Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։
ABNews
Հայաստանը լեգիտիմ իրավունք ունի իր համար այլընտրանքներ ձևավորելու. Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին
Պետական քաղաքականություն | 2026/07/29 16:20

Տարածել
Կարդացեք նաեւ

Պետական քաղաքականություն | 2026/07/16 12:43
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է «3+3» հարթակի և եռակողմ համաձայնագրերի դերը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ վերահաստատելով Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։ Ռուսական դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ հատուկ շեշտադրվել է տարածաշրջանային գործընթացներում արտաքին ուժերի միջամտության բացառման անհրաժեշտությունը։Մոսկվան...

Պետական քաղաքականություն | 2026/07/13 11:24
Հորմուզի նեղուցով նավագնացությունը շարունակվում է. ԱՄՆ-ն և Իրանը տարբեր դիրքորոշումներ ունեն ջրային ուղու վերահսկողության վերաբերյալ
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցը բաց է օրինական հիմքերով անցնող բոլոր նավերի համար։ Ըստ հայտարարության՝ ամերիկյան կողմը պատրաստ է ապահովել նավագնացության ազատությունը՝ հերքելով Իրանի կողմից տարածքի նկատմամբ վերահսկողության իրավական հիմքերը։Այս հայտարարությանը նախորդել էր Իրանի իշխանությունների որոշումը՝ նեղուցը փակելու վերաբե...

Պետական քաղաքականություն | 2026/07/02 13:54
Միլիարդավոր եվրոներ, վիզաների ազատականացում և ազատ առևտուր. կարևոր շեշտադրումները՝ Փաշինյան-ֆոն դեր Լայեն հանդիպումից
Երևանում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ մամուլի ասուլիսը փաստացի ազդարարեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների որակական և ռազմավարական նոր փուլի մասին: Տարածաշրջանային բարդ մարտահրավերների և աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում, Եվրոպական միությունը ոչ միայն վերահաստատում է իր քաղաքական աջակցությունը Հայա...

Պետական քաղաքականություն | 2026/07/02 11:19
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, որին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
