Երբ գալիս է սեպտեմբերը․ Idram&IDBank
Լուրեր |
Չենք ուզում ձեզ վախեցնել, բայց արդեն ժամանակն է պատրաստվել նոր ուսումնական տարվան։
Կմտածեք՝ դեռ մեկ ամիս ժամանակ ունենք, բայց երեխաներն էլ այսօր հեշտ պահանջներ չեն ներկայացնում, անգամ ամենափոքրիկներն ուզում են ամեն ինչ անել իրենց ցանկությամբ։
Նոստալգիա․ 2000-ականների սկզբի «Վերադարձ դպրոց»-ը
Փոքրիկ պատմական ակնարկ ու հիշեցում, թե ինչպես էինք պատրաստվում մենք դպրոցին, երբ դեռ բրենդային խանութները (ու առհասարակ՝ խանութները) մոդայիկ ու տարածված չէին։
Աղմկոտ շուկաներ էին, մենք վազում էինք ծնողների հետևից՝ չհասկանալով, ինչու են անծանոթ տիկնայք մեզ դիմում «քաղցրս, սիրունս»-ով, համոզում, որ ավելի լավ վերնաշապիկ ուրիշ տեղ չենք գտնի, և այդ ինչպե՞ս էր ստացվում, որ ինչ-որ անծանոթ մարդիկ հատուկ մեզ համար ինչ-որ զգեստ էին կարել։
Հետո հայտնվում էինք շոգ տաղավարում, որտեղ ինքնաշեն «հանդերձարանում» ստվարաթղթի վրա կանգնած փորձում էինք մայրիկի ընտրած հագուստներն ու նա ընտրում էր մի քիչ մեծը, որ կարողանայինք հագնել ևս մեկ տարի։ Գունավոր ու նկարազարդ տետրերը քիչ էին, իսկ մենք առանձնապես մեծ կարիքներ ու արտահայտվելու հնարավորություն չունեինք, սակայն այդ ժամանակ մեզ չէր էլ հետաքրքրում՝ ինչպես ենք գնում դպրոց, կարևորը ընկերներին տեսնելն ու մեր տարիքին հարիր չարաճճիություններն անելն էր։
Ամեն ինչ փոխվել է․ ո՞վ ասաց, որ վատ է
Երեխաների և ծնողների ընտրության հնարավորությունը շատ-շատ մեծ է․ բազմաթիվ գրախանութներ ու հագուստի խանութներ կան, գունավոր ու տարատեսակ պայուսակներ, անգամ զարդեր ու աքսեսուարներ․ իսկ ո՞վ ասաց, որ վատ է։ Ամեն ինչ զարգանում է, այդ թվում՝ «Վերադարձ դպրոցին»-ը։ Այո, մի փոքր բարդ է՝ երեխաներն ունեն հստակ ցանկություններ ու անձնական սահմաններ սկսած առաջին դասարանից, բայց չէ՞ որ կարելի է պարզապես ընտրությունը թողնել նրանց ու այլևս ամեն ինչի մասին ինքնուրույն չմտածել։
Նախապատրաստեք երեխային
Մի խանգարեք երեխայի արձակուրդին, բայց նաև երբեմն հիշեցրեք, որ շուտով սեպտեմբեր է։ Միասին քննարկեք անելիքները, կազմակերպչական հարցերը, նրա ցանկությունները։ Ավելի տարրական դասարանի երեխաների հետ կրկնեք անցած դասերն ու տառերը, թվերը կամ իրենց համար ավելի բարդ թեմաները․ այդպես ուսումնական ընթացքին ներգրավվելն ավելի հեշտ կլինի։
Ցուցակը միշտ լավ գաղափար է
Մանրամասն գրեք՝ երեխային նոր ուսումնական տարում ինչ է անհրաժեշտ՝ սկսած գրենական պիտույքներից, մինչև հագուստ, պայուսակ ու ջրի նոր տարա։ Հատկապես այն ծնողները, որ առաջին անգամ են երեխային դպրոց ուղարկելու, հուզվում են և չգիտեն՝ որտեղից սկսել։ Խորհրդակցեք «փորձառու ծնողների» հետ, հարցրեք ուսուցչուհուն՝ ինչ գրենական պիտույքներ են անհրաժեշտ լինելու։
Իսկ մենք ունենք ընտրությունը հեշտացնող, շա՜տ շահավետ առաջարկ և գրենական պիտույքների ու գրախանութների մեծ ցանկ, որտեղից գնումներ կատարելով անակնկալ եք ստանալու։
2025թ․ օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը կատարելով գնումներ մի շարք գործընկեր գրախանութներից, որի ցանկը կգտնեք այս հղումով, և վճարելով Idram&IDBank հավելվածով՝ կստանաք մինչև 20% ակնթարթային idcoin, բայց ոչ ավելի, քան մեկ օրացուցային ամսվա ընթացքում 5000 idcoin (հարկումից հետո)։
Ցանկը ներառում է նաև տարբեր մարզերի գրախանութները, ինչն ակցիան հասանելի է դարձնում շատ հաճախորդների համար, իսկ ընտրությունը՝ առավել հեշտ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․