Վաշինգտոնի համաձայնագիրը հիմք է դրել խաղաղությանը․ Ալիև
Լուրեր |
Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը պարզեցնում է իր տարածքով դեպի Հայաստան նավթամթերքների և երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների տարանցումը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրն ու համատեղ հռչակագիրը հիմք են դրել երկու երկրների միջև խաղաղությանը, հաշտեցմանն ու գործընկերությանը։
Այս մասին նա նշել է «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխության մասնակիցներին հղած ուղերձում։
Նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արժանացել են «Գերնիկա» մրցանակին՝ խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը ներկայումս «սովորում է ապրել խաղաղության պայմաններում», ինչը, նրա ձևակերպմամբ, նոր իրականություն է երկրի համար։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովը նշանավորվել է համաձայնագրի նախաստորագրմամբ և համատեղ հռչակագրի ստորագրմամբ, որով, ըստ նրա, վերջակետ է դրվել տասնամյակներ շարունակվող հակամարտությանը։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության պայմաններում ձևավորվող կայունությունը հնարավորություն է տալիս կենտրոնանալ երկրի զարգացման օրակարգի վրա։
Նրա խոսքով՝ արդեն իսկ նկատվում են խաղաղության «շոշափելի արդյունքներ»՝ տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում։
Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը պարզեցնում է իր տարածքով դեպի Հայաստան նավթամթերքների և երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների տարանցումը։
Նա կարևորել է վստահության ամրապնդման միջոցառումները՝ ընդգծելով, որ քաղաքացիական հասարակության մակարդակով հանդիպումները ևս նպաստում են գործընթացին։
Ալիևի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ երկարատև հակամարտություններից հետո հնարավոր է հասնել խաղաղության՝ քաղաքական կամքի և միջազգային աջակցության առկայության դեպքում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Վանաձորի ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցի փոխանցման փորձ
2026/04/27/ 16:33 -
Մեկ շաբաթում՝ 502 դեպք․ ՆԳՆ 112 կենտրոնի տվյալները
2026/04/27/ 16:30 -
Միլիարդատերերի բունկեր․ որքան է կազմում տարեկան վճարը
2026/04/27/ 16:27 -
Հորմուզի նեղուցով անցել է շուրջ 7 նավ՝ ցածր ակտիվության ֆոնին
2026/04/27/ 16:26 -
Լոնդոնում պատրաստվել է ռեկորդային երկարությամբ տիրամիսու
2026/04/27/ 16:24 -
Լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումների վիճակագրությունը 2026թ. առաջին եռամսյակում
2026/04/27/ 15:48 -
Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է ընդունելություն
2026/04/27/ 15:45 -
Վաշինգտոնի համաձայնագիրը հիմք է դրել խաղաղությանը․ Ալիև
2026/04/27/ 15:44 -
Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ
2026/04/27/ 15:35 -
ՆԳՆ․ թվայնացում, միգրացիոն աճ և լայնածավալ բարեփոխումներ՝ 2025-ի արդյունքներով (տեսանյութ)
2026/04/27/ 15:30
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 25, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 24, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․