ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով գերմանական հայտնի Zwilling ընկերության որոշ թեյնիկների վտանգավորության մասին։ Պարզվել է, որ ներմուծված ապրանքների բռնակները կարող են կոտրվել օգտագործման ընթացքում՝ առաջացնելով այրվածքների լուրջ վտանգ։
Ո՞ր մոդելների մասին է խոսքը Վտանգավոր են համարվում հետևյալ մոդելների սպիտակ և սև գույնի թեյնիկները.
Enfinigy (1.5 լ)
Enfinigy Pro (1.5 լ)
Ինչպե՞ս վարվել
Տեսչական մարմինը հորդորում է ձեռք բերված ապրանքների փոխհատուցման համար կապ հաստատել արտադրողի հետ `
Կոնտակտային տվյալներ.
Հեռախոս. 060 68 02 42
Թեժ գիծ. 85 20

