ABNews

ԱՄՀ-ն թարմացրել է տարածաշրջանի կանխատեսումները. Հայաստանի ՀՆԱ-ն 2026-2027 թթ. կաճի 5.5%-ով

Լուրեր | 2026/10/14 14:17

ԱՄՀ-ն թարմացրել է տարածաշրջանի կանխատեսումները. Հայաստանի ՀՆԱ-ն 2026-2027 թթ. կաճի 5.5%-ով

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ներկայացրել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տնտեսական զարգացման կանխատեսումները մինչև 2027 թվականը։ Ըստ զեկույցի՝ Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը և՛ 2026 թվականին, և՛ 2027 թվականին կկազմի 5.5%։

Ինչու է դա կարևոր. ԱՄՀ կանխատեսումները ցույց են տալիս, որ Հայաստանը պահպանում է կայուն տնտեսական աճի տեմպերը՝ գերազանցելով Ադրբեջանին, սակայն որոշակիորեն զիջելով Վրաստանին, միևնույն ժամանակ վերահսկելի սահմաններում պահելով գնաճային սպասումները։

Հարավային Կովկասի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համեմատականը.

  • Իրական ՀՆԱ-ի աճ.

    • Հայաստան. 5.5% (2026 թ.) | 5.5% (2027 թ.)

    • Վրաստան. 7.2% (2026 թ.) | 5.7% (2027 թ.)

    • Ադրբեջան. 1.7% (2026 թ.) | 2.3% (2027 թ.)

  • Գնաճ (սպառողական գներ).

    • Հայաստան. 4.6% (2026 թ.) | 3.6% (2027 թ.)

    • Վրաստան. 5.4% (2026 թ.) | 3.6% (2027 թ.)

    • Ադրբեջան. 5.8% (2026 թ.) | 5.6% (2027 թ.)

  • Գործազրկության մակարդակ.

    • Հայաստան. 12.8% (2026 թ.) | 12.7% (2027 թ.)

    • Վրաստան. 13.9% (2026 թ.) | 13.9% (2027 թ.)

    • Ադրբեջան. 5.3% (2026 թ.) | 5.2% (2027 թ.)

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը