Վարորդները ձեռնարկելու են համապատասխան միջոցներ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով

Վճարային կարգապահությունը կարևոր է հանրային տրանսպորտի համակարգի արդյունավետ աշխատանքի համար։

Երևանի քաղաքապետարանը կոչ է արել մայրաքաղաքի հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներին կատարել ուղեվարձի պարտադիր վճարումը։

Հաղորդագրության համաձայն՝ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդները նույնպես ներգրավված են վճարային կարգապահության ապահովման գործընթացում։

Նշվում է, որ վարորդները իրենց լիազորությունների շրջանակում ձեռնարկելու են համապատասխան միջոցներ՝ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու համար։

Քաղաքապետարանը շեշտում է, որ վճարային կարգապահությունը կարևոր է հանրային տրանսպորտի համակարգի արդյունավետ աշխատանքի համար։