Օգոստոսի 20-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Oրվա տեղական եւ միջազգային տնտեսական գլխավոր լուրերը
Տեղական
2025-ի հունվար-հուլիսին ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն դոլար․ Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն դոլար։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավել է։ Հատկապես աչքի է ընկել ծաղկեփնջի ծաղիկների և դեկորատիվ կանաչի արտահանումը, որը աճել է 88.7%-ով։
3.3 մլրդ դրամ սոցիալական ծախսերի փոխհատուցում՝ հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին
2025 թվականի օգոստոսի սկզբին համընդհանուր հայտարարագիր ներկայացրած շուրջ 38,000 քաղաքացի պետությունից ստացել է մոտ 3.3 մլրդ դրամ փոխհատուցում։ Ընդհանուր առմամբ, արդեն 92,000 քաղաքացի ներկայացրել է իր հայտարարագիրը։ Տվյալները ներկայացրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Fitch-ը վերահաստատել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումները
Fitch Ratings-ը միջանկյալ զեկույցում արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի վերսկսման ռիսկերը նվազել են, իսկ խաղաղության համաձայնագիրը կարող է խթանել տնտեսական աճը։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ գործակալությունը հաստատել է միջնաժամկետում Հայաստանի համար տնտեսական աճի, արժութային կայունության և հարկաբյուջետային ռիսկերի նվազման կանխատեսումները։
Սեպտեմբերից կգործի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր կարգ
Սեպտեմբերից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները կտրամադրվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից՝ առանց դիմումների ներկայացման։ Տվյալները ավտոմատ կերպով կփոխանցվեն առողջապահական և հարկային էլեկտրոնային համակարգերից։ Անաշխատունակության թերթիկներ կտրամադրվեն միայն բացառիկ դեպքերում՝ օրինակ՝ օտարերկրյա մարմիններին ներկայացնելու համար։
Միջազգային
ԵՄ երկրները օգոստոսի վերջին կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը
ԵՄ ԱԳ և պաշտպանության նախարարները օգոստոսի 28-30-ին Կոպենհագենում կքննարկեն Ռուսաստանի դեմ 19-րդ պատժամիջոցների փաթեթը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի խոսքով՝ Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումն օրակարգի հիմնական թեման է լինելու։
Հնդկաստանը հսկայական շահույթ է ստանում ռուսական նավթի առևտրից
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է, որ Հնդկաստանը ռուսական նավթը գնում է ցածր գներով և վերավաճառում ավելի բարձր գնով՝ ստանալով հսկայական շահույթ Ուկրաինայի պատերազմի ընթացքում։
ԱՄՆ-ում հուլիսին կառուցապատումների թիվը աճել է 5.2%-ով
ԱՄՆ-ում հուլիսին նոր կառուցապատումների թիվը աճել է 5.2%-ով՝ կազմելով 1.428 միլիոն։ Վերանայված տվյալներով՝ հունիսին նորակառույցների թիվը եղել է 1.358 միլիոն, ինչը զգալի բարձր է նախորդում հայտարարվածից։ Վերլուծաբանները կանխատեսում էին նվազում մինչև 1.29 միլիոն։
Apple-ն ընդլայնել է iPhone 17-ի արտադրությունը Հնդկաստանում
Apple-ն ընդլայնել է iPhone 17-ի չորս մոդելների արտադրությունը Հնդկաստանի հինգ գործարաններում՝ ԱՄՆ մատակարարումների համար։ Սա առաջին դեպքն է, երբ Pro մոդելները նույնպես արտադրվում են Հնդկաստանում։ Քայլը նպատակ ունի նվազեցնել կախվածությունը Չինաստանից և մեղմել մաքսատուրքերի ազդեցությունը։
Հետաքրքիր
ԼՂ-ից տեղահանված անձինք քաղաքացիության դիմում կարող են ներկայացնել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներում
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք կարող են ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներում։ Մինչ օրս այդ ձևաչափով արդեն 60 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար։ Ծառայությունը լինելու է շարունակական։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հունվարի 19-ի կարևոր լուրերը
2026/01/19/ 19:19 -
Հարավային Կովկասում տնտեսական աճի հեռանկարները․Համաշխարհային բանկի նոր կանխատեսումը
2026/01/19/ 18:41 -
Աշխարհի խոշորագույն Կենտրոնական բանկերի ցանկը՝ ըստ համախառն ակտիվների
2026/01/19/ 17:54 -
Հայաստանում կկիրառվի կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ
2026/01/19/ 17:49 -
Թրամփի նոր վարչակազմի առաջին տարում ԱՄՆ–Ռուսաստան առևտուրը աճել է գրեթե 24%-ով՝ հասնելով 3.9 մլրդ դոլար
2026/01/19/ 17:48 -
Հեռավար գործարքներ, նոր պահանջներ և շուկայի վիճակագրություն․ կարևոր շեշտադրումներ՝ անշարժ գույքի ոլորտում
2026/01/19/ 15:47 -
Նոր գաղափարներ ու ծրագրեր․ Rexus Premium ակումբը մուտք գործեց 2026
2026/01/19/ 15:25 -
Օպտիկական մալուխների վնասման պատճառով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության առցանց հարթակները ժամանակավորապես անհասանելի են
2026/01/19/ 14:29 -
Մեկ շաբաթում Փրկարար ծառայությունում գրանցվել է 635 դեպք․ տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ
2026/01/19/ 14:25 -
Վրաստանը մինչև 2026 թվականը կավարտի Միջին Միջանցքի հետ իր ճանապարհային ցանցի ինտեգրումը
2026/01/19/ 13:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․