ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշական նամակներ է ուղարկել Չինաստանի, Հոնկոնգի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Օմանի ֆինանսական կազմակերպություններին։
Associated Press-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը զգուշացրել է Իրանի հետ բիզնես վարելու ռիսկերի և հնարավոր երկրորդային պատժամիջոցների մասին։
ԱՄՆ-ի տվյալներով՝ 2024 թվականին Իրանը ԱՄՆ թղթակցային հաշիվների միջոցով շրջանառել է առնվազն 9 միլիարդ դոլար։
Այս գործարքների համար օգտագործվել են հիմնականում Հոնկոնգում և ԱՄԷ-ում գրանցված կեղծ ընկերություններ։
Վաշինգտոնը փորձում է խստացնել վերահսկողությունը և սահմանափակել Իրանի ֆինանսական ակտիվությունը միջազգային համակարգում։

