Ամերիկյան American Airlines ավիաընկերությունը նախատեսում է հաջորդ տարվանից SpaceX-ի Starlink արբանյակային ինտերնետային համակարգը ներդնել իր հիմնական նավատորմի ավելի քան 1000 ինքնաթիռում։
Նախկինում ավիաընկերությունը հայտնել էր, որ Starlink համակարգը նախատեսում է տեղադրել ավելի քան 500 Airbus ինքնաթիռում։ Նոր ծրագրով համակարգը կտեղադրվի նաև Boeing-ի ավելի քան 530 ինքնաթիռում։
Ինքնաթիռներում կօգտագործվի SpaceX-ի Performance Aero Terminal սարքավորումը, որը նախատեսված է թռիչքի ընթացքում արբանյակային ինտերնետ ապահովելու համար։ Ընկերության տվյալներով՝ համակարգը կարող է ապահովել մինչև 1 Գբիթ/վրկ արագություն։
American Airlines-ի հիմնական նավատորմը ներառում է ավելի քան 1030 ինքնաթիռ, որոնցից ավելի քան 900-ը նեղ ֆյուզելյաժով են, իսկ մնացածը՝ լայն ֆյուզելյաժով։
Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվել։


