ԱՄՆ-ը 30-օրյա թույլտվություն է տալիս Հնդկաստանին ռուսական նավթի գնումների համար
Լուրեր |
Որոշումը նպատակ ունի ապահովել նավթի անխափան հոսքը համաշխարհային շուկա։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 30-օրյա ժամանակավոր թույլտվություն է տրամադրում հնդկական նավթավերամշակման գործարաններին՝ ռուսական նավթ գնելու համար։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Նրա խոսքով՝ որոշումը նպատակ ունի ապահովել նավթի անխափան հոսքը համաշխարհային շուկա։
«Այս կարճաժամկետ միջոցառումը զգալի ֆինանսական շահ չի բերի Ռուսաստանի կառավարությանը, քանի որ թույլ է տալիս նավթի հետ կապված այնպիսի գործարքներ, որոնք արդեն գտնվում են ծովում։ Հնդկաստանը Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է, և մենք ակնկալում ենք, որ Նյու Դելին կավելացնի ամերիկյան նավթի գնումները։ Այս ժամանակավոր միջոցառումը կթուլացնի ճնշումը՝ կապված Իրանի՝ համաշխարհային էներգետիկ շուկան զավթելու փորձի հետ»,– նշել է Բեսենթը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Նյու Դելին հրաժարվել է ռուսական նավթի գնումներից՝ ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքի դիմաց, սակայն Հնդկաստանի իշխանությունները այդ տեղեկությունը չեն հաստատել։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Այս պահին ծանր դեպքեր չկան. ԱՆ-ն՝ Բյուրեղավանի դեպքերի մասին
2026/04/22/ 17:06 -
Ի՞նչ կարող ենք անել այսօր հանուն վաղվա. Երկրի օրը՝ որպես գործողության ուղեցույց
2026/04/22/ 16:56 -
ԵՄ-ը նախատեսում է 131 մլրդ եվրո հատկացնել սպառազինությամբ ՌԴ-ին գերազանցելու համար
2026/04/22/ 16:37 -
Հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից․ Բյուրեղավանում մի քանի ժամում 30-ից ավելի կանչ է գրանցվել նույն գանգատներով
2026/04/22/ 16:32 -
ChatGPT-ում գովազդի նոր դարաշրջան․ ինչ կերպ է այժմ գործելու վճարումը
2026/04/22/ 16:20 -
ԿԸՀ-ում այս պահին կա երեք առաջադրում, ներկայացման վերջնաժամկետը՝ ապրիլի 23-ը
2026/04/22/ 16:13 -
Հայաստանը ԵՄ-ին անդամակցելուց կկորցնի ՀՆԱ-ի 23 %-ը. ՌԴ ԱԽ
2026/04/22/ 15:38 -
Գործարկվել է «Stugel.am» հարթակը՝ ապատեղեկատվության ստուգման գործիքներով
2026/04/22/ 15:34 -
ՀՀ–ն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքների․ ՀՀ նախագահ
2026/04/22/ 15:32 -
Ինչ ազդեցություն ունի մաքուր էներգիան Եվրոպայում․ Euronews-ի հաշվարկները
2026/04/22/ 15:18
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․