ABNews

Նոյեմբերի 26-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/11/26 19:19

Նոյեմբերի 26-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

  • Հայաստանում կվերացվի մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցողների ՀԴՄ կտրոնի արտոնությունը

    ՀՀ կառավարությունը խստացնում է ՀԴՄ կտրոնների տպագրման պահանջները՝ վերացնելով մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար գործող արտոնությունը. սպառողին տրամադրվող կտրոնում պարտադիր կնշվեն ապրանքների կամ ծառայությունների անվանումները, արժեքներն ու հաշվարկված հարկերը:

  • Հայ արտահանողները հոկտեմբերի պարտավորությունների դիմաց կստանան 4.47 մլրդ դրամ

    ՀՀ կառավարությունը 2026 թ. 4-րդ եռամսյակում էկոնոմիկայի նախարարությանը կհատկացնի 4,465.9 մլն դրամ՝ գյուղմթերքի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման և մթերման ծրագրերի պարտավորությունները փակելու համար, որից շուրջ 3.26 մլրդ դրամը կուղղվի ջերմատնային արտադրանքի արտահանման աջակցությանը:

  • Հայաստանում փոխվում է երեխաների նպաստների նշանակման և վճարման կարգը

    Կառավարության որոշմամբ պարզեցվում են նպաստների ընթացակարգերը. վերանում է տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և ՀՀ-ում գտնվելու մասին հայտարարություն ստորագրելու պահանջը, իսկ 2028 թ. հունվարի 1-ից ծնված երեխաների դեպքում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կդառնա համահարթ:

  • Կառավարությունը համաձայնագիր կկնքի «TRIPP զարգացման ընկերություն» ՓԲԸ-ի հետ

    Հաստատված համաձայնագրով (կստորագրվի մեկ շաբաթվա ընթացքում) սահմանվում են բաժնետերերի իրավունքներն ու կառավարման կառուցվածքը. Հայաստանի մասնաբաժինը կկազմի 26% (տնօրենների խորհրդի 2 անդամ), ԱՄՆ-ինը՝ 74% (խորհրդի 3 անդամ):

  • Անկանխիկ վճարումների դիմաց հետվճարի ծրագիրը կերկարաձգվի մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը

    Կենսաթոշակների և նպաստների շահառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող 20% հետվճարի ծրագիրը (առավելագույնը 10,000 դրամ) կերկարաձգվի մինչև 2027 թ. վերջ. 2026 թ. նոյեմբերին ծրագրից օգտվել է 578 հազար շահառու՝ միջինը 8,200 դրամ հետվճարով:

Միջազգային լուրեր

  • Մեծ Բրիտանիայում կես տարում ԱԲ միջոցով հափշտակվել է 414 մլն դոլար

    2026 թ. առաջին կեսին Մեծ Բրիտանիայում խարդախությունների ընդհանուր ծավալը կազմել է 863 մլն դոլար, որից 414 մլն դոլարը գողացվել է հանցավոր խմբավորումների կողմից կիրառվող ԱԲ գործակալների և ավտոմատացված ձայնային ու հաղորդագրությունների համակարգերի միջոցով:

  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ 2027 թվականի բյուջեին

    Պատգամավորները հաստատել են 211.5 մլրդ եվրո ծավալով ԵՄ 2027 թ. բյուջեն, որը ներառում է 2.23 մլրդ եվրո ռազմական ծրագրերի և 650 մլն եվրո Ուկրաինային աջակցության համար, թեև 2028–2034 թթ. յոթնամյա բյուջեի շուրջ փոխզիջում դեռ չկա:

  • Գազի գների աճի պատճառով ԵՄ-ում կփակվեն պարարտանյութերի ձեռնարկություններ

    Մերձավոր Արևելքի հակամարտության և Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումների հետևանքով գազի ֆյուչերսների գինը հոկտեմբերի վերջին հասել է 1000 խմ-ի դիմաց 1,200 դոլարի, ինչը ստիպում է եվրոպական պարարտանյութ արտադրողներին դադարեցնել գործունեությունը:

  • Amazon-ը Մեծ Բրիտանիայում ավտոմեքենաների վաճառքի ծառայություն կգործարկի

    Հարթակում հասանելի առաջին ավտոարտադրողը կլինի Hyundai-ն՝ գնորդներին հնարավորություն տալով իրական ժամանակում դիտել դիլերների առաջարկները, գնահատել հին մեքենան trade-in ծրագրով և ամրագրել նոր ավտոմեքենա:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը