Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքները
Լուրեր |
Նոյեմբերի 18-ին «Ինժեներական քաղաքում» ամփոփվեցին Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները։
Այս տարի ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան նշելով իր 20-ամյակը՝ միավորել էր աշխարհի տարբեր ծայրերից ժամանած լավագույն երիտասարդ մասնագետների՝ ներկայացնելու իրենց գիտելիքներն ու պայքարելու գլխավոր մրցանակների համար։
Ucom-ը կրկին հանդես է եկել որպես միջոցառման գլխավոր աջակից՝ խթանելով բարձր տեխնոլոգիական կրթության զարգացումը, երիտասարդ ինժեներների համայքնի ձևավորումը և միկրոէլեկտրոնիկայի ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը։
Առաջին փուլին, որը կազմակերպվել էր 20 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՄԷ-ում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Էկվադորում, Հնդկաստանում, Իսրայելում, Իտալիայում, Իրանում, Լեհաստանում, Լիբանանում, Հորդանանում, Շրի Լանկայում, Պորտուգալիայում, Պերուում, Ռուսաստանում, Վիետնամում և Ֆրանսիայում, մասնակցել է 1,088 ուսանող: Նրանցից 34-ն անցել էին եզրափակիչ՝ երկրորդ փուլ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Երևանում՝ «Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում: Եզրափակիչ փուլ անցածներից 14-ը ներկայացնում էին Հայաստանը:
Առաջին մրցանակը Ալի Ռազմեզանիին՝ Արաբական Միացյալ Էմիրություններից շնորհվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի կողմից։ Երկրորդ մրցանակը Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից շնորհվեց Հայկուշ Պետրոսյանին՝ Հայաստանից, ևս մեկ երկրորդ մրցանակ՝ Իրանից Մուհամադ Հասան Ամոլիին հանձնվեց Digitain-ի փոխտնօրեն Մարտին Մարտիրոսյանի կողմից։
Երկու երրորդ մրցանակները շնորհվեցին Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, UEICT-ի նախագահ, Unicomp-ի տնօրեն Արմեն Բալդրյանի կողմից՝ Շրի Լանկայից Ռամեշկումար Ռաջինթանին և Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ և Synopsys Armenia-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանի կողմից՝ Ռուսաստանից Յուրի Տոմաշչուկին։ «Լավագույն արդյունք Հայաստանից» մրցանակը՝ ի պատիվ Սինոփսիսի ճարտարագետ, 44-օրյա պատերազմում զոհված Արման Ճաղարյանի հիշատակի, հանձնվեց Հարություն Կարապետյանին՝ Օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի ՈՒսաումնական դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանի կողմից։
«Ucom-ում մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է լինել տեխնոլոգիական առաջընթացի կենտրոն։ Այս օլիմպիադան ապացույցն է, որ մեր երկիրը կարող է միավորել տաղանդներ աշխարհի տարբեր ծայրերից ու ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կարողանում են աճել և մրցել գլոբալ մակարդակում։ Ուրախ եմ անձամբ մրցանակ հանձնել հաղթողներին՝ որպես նշան այն վստահության, որ այս երիտասարդները ոչ միայն խնդիրներ են լուծում, այլև ձևավորում են ապագան», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Երկու տասնամյակ շարունակ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմակերպումը Հայաստանում փաստում է մեր երկրի գերազանցությունը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում և նորարարների հաջորդ սերնդին հզորացնելու մեր հանձնառությունը։ Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներիում անցկացված օլիմպիադայի առաջին փուլի հաղթողների ժամանումը Հայաստան՝ օլիմպիադայի եզրափակիչ փուլին և մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, ընդգծում է մեր երկրի ակնառու տեղն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա», - նշել է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
«Օլիմպիադան դարձել է հարգված և լայնորեն ճանաչված միջոցառում աշխարհի բազմաթիվ երկրներում: Երիտասարդ մասնագետները անհամբեր սպասում են օլիմպիադային մասնակցությանը, և նախապատրաստման գործընթացն ինքնին խորացնում է նրանց փորձառությունը», - ասաց Օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի ՈՒսաումնական դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:
ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան, հիմնվել է 2006 թվականին Synopsys ընկերության նախաձեռնությամբ և կազմակերպվում է Սինոփսիս Արմենիայի կողմից՝ IEEE միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի IEEE TTTC)-ի հետ համագործակցությամբ, որն ի նպաստ մարդկության տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված աշխարհի ամենամեծ տեխնիկական մասնագիտական կազմակերպությունն է։ Օլիմպիադան միջազգային հարթակ է մինչև 30 տարեկան մասնագետների համար։ Այն միտված է խթանելու երիտասարդների հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ, բացահայտելու նոր տաղանդներ և ձևավորելու գիտելիքահեն, համագործակցության վրա կառուցված գլոբալ ճարտարագիտական համայնք։
Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կայքը՝ www.microelectronicsolympiad.org.m։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ