Ucom-ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով
Լուրեր |
Ucom-ը միաժամանակ հինգ մրցանակի է արժանացել Ookla® ընկերության կողմից շնորհվող Speedtest Awards հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում՝ այդ թվում «Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետ» (Fastest Mobile Network), «Հայաստանում լավագույն ֆիքսված ցանց» (Best Fixed Network) և «Հայաստանում լավագույն շարժական ցանց» (Best Mobile Network) անվանակարգերում՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով։
Ookla® Speedtest Intelligence® հարթակի՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի նույն տվյալների հիման վրա Ucom-ը ստացել է նաև հետևյալ մրցանակները․ «Հայաստանում լավագույն շարժական ինտերնետով խաղային փորձառություն» (Best Mobile Gaming Experience) և «Հայաստանում լավագույն ֆիքսված ինտերնետով խաղային փորձառություն» (Best Internet Gaming Experience)։
Այս մրցանակները հաստատում են, որ Ucom-ի ցանցը կայուն և բարձրորակ
փորձառություն է ապահովում ինչպես առօրյա ու աշխատանքային օգտագործման, այնպես էլ`
բովանդակության դիտման և խաղային փորձառության ընթացքում։
«Speedtest Awards մրցանակները մեր թիմի երկարաժամկետ և հետևողական աշխատանքի արդյունքն են։ Դրանք ևս մեկ անգամ հաստատում են, որ Ucom-ը ոչ միայն ներդնում է ժամանակակից տեխնոլոգիաներ, այլև կառուցում է այնպիսի ցանց, որը իրական արժեք է ստեղծում մեր երկրի և բաժանորդների համար։ Ucom-ի 5G-ն արդեն ներդրվել է Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում։ Մեր նպատակն է ապահովել կայուն, արագ և հուսալի կապ երկրի բոլոր բնակիչների համար՝ անկախ գտնվելու վայրից, և այս գնահատականները ցույց են տալիս, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մեզ համար մեծ պատիվ է Ucom-ին շնորհավորելն այս նշանակալի հաջողության և ճանաչման կապակցությամբ՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում Speedtest Awards մրցանակաբաշխության շրջանակում հինգ մրցանակ, այդ թվում՝ լավագույն ֆիքսված և լավագույն շարժական ցանց մրցանակները նվաճելու համար։ Այս բարձր գնահատականը վկայում է Ucom-ի հետևողական և նպատակասլաց աշխատանքի մասին՝ իր բաժանորդներին ոլորտում առաջատար շարժական և ինտերնետ ծառայություններ մատուցելու ուղղությամբ։ Բարձր մրցակցային պայմաններում Ucom-ի ցուցանիշներն առանձնացան՝ ապահովելով ամենաարագ շարժական արագությունների և լավագույն խաղային փորձի մրցանակները թե՛ ֆիքսված, թե՛ շարժական տեխնոլոգիաների ուղղությամբ։ Ookla-ի Speedtest Awards մրցանակաբաշխությունը հայտնի է իր խիստ և համապարփակ մեթոդաբանությամբ, որի միջոցով գնահատվում են շարժական և ինտերնետային ցանցերի կատարողականի ոլորտում լավագույն ընկերությունները», - նշել է Ziff Davis ընկերության ստորաբաժանում հանդիսացող Ookla-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Բայը։
Speedtest Awards մրցանակները շնորհվում են ինտերնետի արագության և կապի որակի գլոբալ առաջատար հարթակ Ookla Speedtest-ի կողմից։ Մրցանակները շնորհվել են Ucom-ին ՀՀ շուկայում ամենաբարձր ցուցանիշները ապահովելու համար, որոնք հիմնված են ինտերնետի իրական օգտատերերի Speedtest թեստերի լայնածավալ վերլուծության վրա։
Speedtest Awards-ի մեթոդաբանությունը հիմնված է մի շարք առանցքային ցուցանիշների համադրության վրա, այդ թվում՝ ներբեռնման (download) և փոխանցման (upload) արագությունների, համացանցի զննում (web browsing) և տեսանյութերի սթրիմինգ (video streaming), իսկ որոշ կատեգորիաներում՝ նաև խաղային փորձի գնահատում (Game Score), որը հաշվի է առնում ազդանշանի ուշացումն (latency) ու տատանումները (jitter)՝ իրական խաղային սերվերների հետ կապի պայմաններում։
Նշենք, որ
Ucom-ը Ookla Speedtest Awards կողմից նախկինում ստացել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021», «Հայաստանում ամենաարագ
ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները։ Այս մրցանակները
հաստատում են Ucom-ի շարունակական ներդրումը Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացման գործում և ընդգծում
են ընկերության առանցքային դերը երկրի կապի ապագայի ձևավորման հարցում։
2025 թ․ մրցանակների վերաբերյալ մանրամասն՝ այստեղ https://www.speedtest.net/awards/armenia/։
UCOM-Ի ՄԱՍԻՆ
Ucom-ը
Հայաստանում ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության օպերատորն է, որն
առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի
ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։
OOKLA®-Ի ՄԱՍԻՆ
Ookla-ն կապի
որակի և ցանցերի աշխատանքի գնահատման ոլորտում համաշխարհային առաջատար
ընկերություն է, որը միավորում է Speedtest®, Downdetector®, Ekahau® և
RootMetrics® հարթակների վստահելի փորձն ու փորձագիտական ներուժը՝ ապահովելով
ցանցերի և կապի վերաբերյալ համապարփակ ու հստակ պատկեր։ Բազմաթիվ աղբյուրներից
ստացված տվյալների և ոլորտային փորձի համադրումը հնարավորություն է տալիս ցանցերի
աշխատանքը բնութագրող թվային ցուցանիշները վերածել գործնական և ռազմավարական
որոշումների համար կարևոր տեղեկատվության։
Ookla-ի
լուծումները ծառայություն մատուցող ընկերություններին, բիզնեսներին և պետական
կառույցներին ապահովում են անհրաժեշտ տվյալներով և վերլուծություններով՝ ցանցերի
աշխատանքը բարելավելու, թվային ծառայություններից օգտվելու փորձառությունը
բարձրացնելու և թվային անհավասարությունը նվազեցնելու համար։ Միևնույն ժամանակ,
ընկերությունը ներկայացնում է այն մարդկանց և կազմակերպությունների իրական
փորձառությունը, որոնք կապի հնարավորություններին ապավինում են իրենց աշխատանքի,
ուսման և հաղորդակցության համար։ Կապի չափումից և վերլուծությունից մինչև ոլորտում նորարարությունների
խթանում՝ Ookla-ն նպաստում է, որպեսզի աշխարհը մշտապես կապի մեջ մնա։
Ookla-ն Ziff Davis (NASDAQ՝ ZD) ընկերության ստորաբաժանում է։ Ziff Davis-ը մասնագիտացված թվային մեդիա և ինտերնետային ընկերություն է, որի պորտֆելում ներառված են առաջատար բրենդներ տեխնոլոգիաների, առցանց գնումների, խաղերի և ժամանցի, առողջության և կենսակերպի, կապի, կիբեռանվտանգության և մարքեթինգային տեխնոլոգիաների ոլորտներում։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/15 20:00
Ապրիլի 15-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/15 19:19
Ապրիլի 15-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/04/15 17:34
Եվրոպան քննարկում է «Եվրոպական ՆԱՏՕ» ստեղծելու հարցը
Ներկայումս քննարկվում են գործնական հարցեր։
-
Career City Fest-ի օրակարգը հասանելի է. շտապե՛ք գրանցվել
2026/04/15/ 22:02 -
Ապրիլի 15-ի կարևոր լուրերը
2026/04/15/ 20:00 -
Ապրիլի 15-ի բիզնես լուրերը
2026/04/15/ 19:19 -
Հաջողությունը սկսվում է պատասխանատվությունից․ ինչպես գործել, երբ ամբողջ թիմը քեզ է նայում
2026/04/15/ 18:33 -
Եվրոպան քննարկում է «Եվրոպական ՆԱՏՕ» ստեղծելու հարցը
2026/04/15/ 17:34 -
Մոլդովան 2027 թվականի ապրիլին դուրս կգա ԱՊՀ-ից
2026/04/15/ 17:32 -
Կենսաթոշակների մակարդակը գերազանցել է նվազագույն սպառողական զամբյուղը․ վարչապետ
2026/04/15/ 17:11 -
ՀՀ օդային տարածքում արգելվում են ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները․ հայտնի են ժամկետներն ու պատճառները
2026/04/15/ 16:43 -
Իրանի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 399 ամերիկացի զինծառայող
2026/04/15/ 16:39 -
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ունի նաև պարտադիր իրավական ուժ․ վարչապետ
2026/04/15/ 15:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա