Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որը հինգ օր շարունակ միավորեց բնապահպանությամբ հետաքրքրված մասնագետների, երիտասարդների և արվեստասերների։ «Համակեցություն մարդկանց և բնության միջև» խորագրով անցկացված փառատոնը դարձավ ոչ միայն թեմատիկ ֆիլմերի ցուցադրության, այլև մասնագիտական քննարկումների հարթակ։ Այս տարվա առանձնահատկությունը նաև այն էր, որ այն համընկավ 2026 թվականին Հայաստանում սպասվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի (COP17) նախապատրաստական շրջանի հետ։
Փառատոնի ընթացքում ցուցադրվեց 30 ֆիլմ, որոնց թվում՝ Լեոնարդո Դի Կապրիոյի պրոդյուսերական «Յանունի» ֆիլմը, Դեյվիդ Աթենբորոյի հեղինակած «Օվկիանոսը» վավերագրականը և այլ բացառիկ ստեղծագործություններ։
Մրցանակաբաշխության ժամանակ հաղթող ճանաչվեցին «Վայրի կանչը» և «Փոստով պատվիրած թագուհին» ֆիլմերը, իսկ «Կրիաներով քայլողը» արժանացավ Ջոն Բըրթոնի անվան մրցանակին։
Արդեն 19-րդ տարին շարունակվող «Արևորդին» մնում է տարածաշրջանի ամենակայացած կանաչ կինոփառատոնը՝ այցելուներին հիշեցնելով, որ բնության պահպանումը մեր բոլորի պատասխանատվությունն է։
*գովազդ

