Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա ուկրաինացի փախստականներին մնալ ԱՄՆ-ում մինչև մարտական գործողությունների ավարտը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ԱՄՆ նախագահը կարող է զրկել ԱՄՆ-ում գտնվող հարյուր հազարավոր ուկրաինացի փախստականների իրենց կարգավիճակից։
Որոշ ուկրաինացիներ նաև էլեկտրոնային նամակներ են ստացել, որոնցում պահանջվում էր մեկ շաբաթվա ընթացքում լքել ԱՄՆ-ն։ Ավելի ուշ Վաշինգտոնը հայտարարեց, որ դա սխալմունք է եղել։

