Երևանում ընթացող COP17 համաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ընթացքում Greenpeace-ի բրազիլական մասնաճյուղի քաղաքական փորձագետ Կամիլա Ժարդիմը հայտարարել է, որ աշխարհը կանգնած է տեսակների վեցերորդ զանգվածային ոչնչացման սպառնալիքի առջև, և այդ տագնապալի գործընթացը չի դանդաղում։ Մոլորակը վստահորեն ընթանում է նախաարդյունաբերական շրջանի համեմատ գլոբալ ջերմաստիճանի 1.5 °C շեմը կայունորեն գերազանցելու ճանապարհով։
Ինչու է դա կարևոր. Վերջին 30–50 տարիների ընթացքում յուրաքանչյուր տասնամյակում կենսաբազմազանությունը նվազել է 2–6%-ով: Greenpeace-ի գնահատմամբ՝ կենսաբազմազանության կորստի խնդրի լուծումը 10 տարով հետաձգելու դեպքում անհրաժեշտ քայլերի արժեքը կկրկնապատկվի, իսկ կլիմայական անգործությունը հետագայում կարող է արժենալ տարեկան առնվազն 500 միլիարդ դոլար։
Ճեպազրույցի առանցքային թեմաներն ու զգուշացումները.
6-րդ զանգվածային ոչնչացում. Կլիմայական և էկոլոգիական ճգնաժամերը խորանում են և փոխադարձաբար ուժգնացնում միմյանց՝ վտանգելով գլոբալ կենսաբազմազանությունը:
Ֆինանսական և քաղաքական հետևանքները.
Գիտությունն ու պրակտիկան ցույց են տալիս, որ հապաղումը բազմապատկում է միջոցառումների իրականացման ծախսերը։
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուշացումը հետագայում արժենալու է տարեկան առնվազն 500 մլրդ դոլար:
10 տարվա ձգձգումը կրկնապատկելու է կենսաբազմազանության վերականգնման ծախսերը:
Համակարգված մոտեցման անհրաժեշտությունը. Բնությունը չի ճանաչում վարչական սահմաններ կամ գերատեսչական արգելքներ. Greenpeace-ը կոչ է անում երկրներին վերացնել քաղաքական արգելքները և միավորել ջանքերը։


