Տրանսպորտային բոլոր հաղորդակցությունները կապակցվելու են Ակադեմիական քաղաքում. Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի հատակագիծը
Լուրեր |
Ակադեմիական քաղաքը ռազմավարական առաջնահերթություն է, աշխատանքները կատարվելու են հաստատված ժամանակացույցով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հատակագիծը:
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող Gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչները նշել են, որ նախորդ քննարկումների արդյունքում հատակագծում կատարվել են որոշակի փոփոխություններ՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:
Մասնավորապես, փոփոխությունները վերաբերում են կլաստերների դիրքին, կանաչ տարածքներին, ենթակառուցվածքներին և այլն:
Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել նախագծի մաստեր պլանին, Ակադեմիական քաղաքի տարածքի ներուժի առավելագույնս իրացմանը՝ հաշվի առնելով քաղաքի՝ ապագայում ընդլայնվելու հնարավորությունները:
Քննարկվել են գլխավոր հատակագծով նախատեսվող տրանսպորտային հանգույցին վերաբերող հարցեր: Նշվել է, որ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունները կապակցվելու են Ակադեմիական քաղաքում:
Մտքեր են փոխանակվել ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, էլեկտրաէներգիայի, ջրի, գազամատակարարման ուղղությամբ առաջիկայում նախատեսվող աշխատանքների շուրջ: Միաժամանակ, ընդգծվել է, որ Ակադեմիական քաղաքում շինարարությունը սկսվելու է փուլային տարբերակով, նախատեսվում է առաջինը մեկնարկել տեխնոլոգիական կլաստերի կառուցման աշխատանքները:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է հատակագիծը բերել ավարտական տեսքի և ներկայացնել հաստատման: Վարչապետը կարևորել է նաև կանաչապատման նախագծի մշակումը՝ գործընթացը փուլային տարբերակով կյանքի կոչելու համար: Շեշտելով, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը ՀՀ Կառավարության համար ունի ռազմավարական առաջնահերթություն՝ երկրի ղեկավարը մի շարք ուղղություններով աշխատանքների իրականացման հետ կապված պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ դրանք համապատասխան ժամանակացույցով իրականացնելու համար:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51 -
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42 -
Ավստրալիայում սոցցանցերի արգելքը «կատարյալ ձախողում» է և «խայտառակություն»․ Վիքիպեդիայի հիմնադիր
2026/05/05/ 14:29 -
Մեկնարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման զեկույցների փուլը. առաջին փաստաթուղթը փոխանցվել է ՆԳ նախարարին
2026/05/05/ 13:55 -
Քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները
2026/05/05/ 13:45 -
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2026/05/05/ 13:41 -
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․