Թրամփի վարչակազմը պլանավորում է արտաքսել երկիր ժամանած ապաստան խնդրողներին
Լուրեր |
Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը պլանավորում է արտաքսել երկիր ժամանած ապաստան խնդրողներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում օտարերկրյա քաղաքացիներին ապաստանի տրամադրման խնդրագրերի քննարկման դադարեցումը երկար է տևելու։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
«Մենք չենք ցանկանում այդ մարդկանց. մենք բավականաչափ խնդիրներ ունենք։ Գիտե՞ք, թե ինչու նրանք մեզ պետք չեն։ Որովհետև նրանցից շատերը վատ մարդիկ են, նրանք տեղ չունեն մեր երկրում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Թրամփը նոյեմբերի 30-ին՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Նոյեմբերի 26-ի ցերեկը մի տղամարդ կրակ էր բացել Ազգային գվարդիայի զինվորների վրա Վաշինգտոնի կենտրոնում։ Դեպքի վայրից մինչև Սպիտակ տուն հեռավորությունը կազմում էր մոտավորապես 300 մետր։ Հարձակվողն ինքը և երկու ազգային գվարդիականներ վիրավորվել էին և հոսպիտալացվել: Ավելի ուշ զինծառայողներից մեկը մահացել էր: ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել էր, որ կասկածյալը երկիր է ժամանել Աֆղանստանից 2021 թվականին՝ ԱՄՆ աֆղանացի դաշնակիցների ընդունման ծրագրի շրջանակում՝ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:
Նոյեմբերի 28-ից ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը (USCIS) դադարեցրել է օտարերկրյա քաղաքացիներին ապաստանի տրամադրման խնդրագրերի քննարկման բոլոր ընթացակարգերը։
Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը պլանավորում է արտաքսել երկիր ժամանած ապաստան խնդրողներին և անորոշ ժամանակով դադարեցնել մարդկանց ներգաղթը երրորդ աշխարհի երկրներից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Արթիկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
2025/12/08/ 10:42 -
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․