Թրամփի պարասրահի կառուցումը 400 մլն դոլար կարժենա
Լուրեր |
Դրա մասշտաբները նույնպես ընդլայնվել են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախագծված նոր պարահանդեսային դահլիճի կառուցումը 400 միլիոն դոլար կարժենա։ Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 16-ին, Խանուկայի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ, մեջբերում է Bloomberg-ը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ պարահանդեսային դահլիճը կահավորված կլինի ապագայում երդմնակալության արարողություններ անցկացնելու համար։
«150 տարի շարունակ նրանք երազել են պարահանդեսային դահլիճի մասին։ Սա կլինի ամենագեղեցիկ պարահանդեսային դահլիճը և այն կօգտագործվի երդմնակալության արարողությունների անցկացման համար», – հայտարարել է Թրամփը։
Նա նշել է, որ երդմնակալության արարողությունները, որոնք սովորաբար անցկացվում են ԱՄՆ Կապիտոլիումում, հաճախ ուղեկցվում են անվտանգության և եղանակային պայմանների հետ կապված խնդիրներով։
«Անվտանգության տեսանկյունից մենք կարող ենք ավելի լավ անել դա», – ընդգծել է նա»։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ պարահանդեսային դահլիճն ունենալու է գրեթե 13 սանտիմետրանոց ապակյա պատուհաններ, որոնք «անխոցելի են ամեն ինչի համար, բացի հրանոթից»։
Նույն օրը դաշնային դատավորը, ով քննում է Պատմական ժառանգության պահպանման ազգային հիմնադրամի հայցը, չի կասեցրել նախագծի վրա տարվող աշխատանքները, քանի որ դատական գործընթացը դեռ շարունակվում է։
«Ես շնորհակալություն եմ հայտնում այս գործով դատավորին՝ ճիշտ որոշում կայացնելու համար ցուցաբերած քաջության համար», – հավելել է Թրամփը։
Պարահանդեսային դահլիճի նախահաշվային արժեքը շարունակաբար աճել է՝ 200 միլիոն դոլարից հասնելով Թրամփի վերջին գնահատականին (400 մլն դոլար)։ Դրա մասշտաբները նույնպես ընդլայնվել են. սկզբում Թրամփը հայտարարել է, որ այն «չի խանգարի ներկայիս շենքին», սակայն հետո որոշել է քանդել ամբողջ արևելյան թևը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․