ABNews

Մայիսի 28-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/05/28 19:19

Մայիսի 28-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը՝ ուսումնասիրման փուլում
ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ռուսական կողմի նամակը և հայտարարել, որ կարձագանքի ըստ անհրաժեշտության։

ՌԴ-ից Հայաստան նոր բեռներ՝ Ադրբեջանի տարածքով
Ուղարկվել է կարբամիդ և ալյուր, իսկ ընդհանուր տարանցումները գերազանցել են 28 հազար տոննա հացահատիկը։

Ծիրանի ներմուծման արգելք չկա
ՍԱՏՄ-ն հերքել է լուրերը՝ նշելով, որ նման որոշում չի կայացվել։

ՍԱՏՄ-ն ու «Ռոսսելխոզնադզոր»-ը խստացնում են վերահսկողությունը
Քննարկվել են համատեղ ստուգումների արդյունքները և սահմանային վերահսկողության ուժեղացումը։

Վարկային կազմակերպությունների պորտֆելը՝ 429 մլրդ դրամ
Վարկերի հիմնական մասը տրամադրվել է ռեզիդենտներին՝ 393.7 մլրդ դրամ։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Բրազիլիայում՝ 40-ժամյա աշխատանքային շաբաթ
Նախագիծը նախատեսում է վերացնել վեցերորդ աշխատանքային օրը և սահմանել երկու հանգստյան օր։

Ռուսաստան-Ղազախստան՝ նոր գազատարի քննարկում
Նախատեսվում է մինչև 35 մլրդ խմ թողունակությամբ խողովակաշար դեպի Չինաստան։

ԱՄՆ-ը կարող է մաքսատուրքեր սահմանել գործընկերների նկատմամբ
Քննարկվում է NAFTA երկրների նկատմամբ նոր սահմանափակումների կիրառումը։

$1250 AirPods պատյան
Bottega Veneta-ն ներկայացրել է շքեղ կաշվե պատյան՝ բարձր գնով և պրեմիում դիզայնով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը