Հայաստանի արտահանման ծավալները զգալիորեն կրճատվել են
Լուրեր |
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 3.02 միլիարդ դոլար։
2024 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 57.38% կրճատում կամ 4.1 միլիարդ դոլարի նվազում։
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի արտահանման հիմնական ուղղությունը
Ռուսաստանի Դաշնություն արտահանումը կազմել է 1.1 միլիարդ դոլար՝ նվազելով 7.43%-ով կամ 88 մլն դոլարով։ Ռուսաստան արտահանման մասնաբաժինը կազմել է 36.3%։
ԱՄԷ և Չինաստան՝ զգալի անկում
Արտահանման ցուցանիշով երկրորդը Արաբական Միացյալ Էմիրություններն են՝ 862.5 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 74.02%-ով կամ 2.46 մլրդ դոլարով։ ԱՄԷ-ին բաժին է ընկել արտահանման ծավալի 28.55%-ը։
Երրորդ տեղում է Չինաստանը՝ 210.8 մլն դոլար արտահանմամբ։ Այստեղ ևս արձանագրվել է զգալի անկում՝ 67.82% կամ 444.3 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկել արտահանման ծավալի 6.98%-ը։
Աճ արձանագրած երկրներ
-
Իրաք – 130.4 մլն դոլար՝ աճ 89.57% կամ 61.6 մլն դոլար։
-
Վրաստան – 64.9 մլն դոլար՝ աճ 12.05% կամ 6.98 մլն դոլար։
-
Շվեյցարիա – 61.6 մլն դոլար՝ աճ 34.57% կամ 15.8 մլն դոլար։
-
Բելառուս – 56.7 մլն դոլար՝ աճ 24.85% կամ 11.3 մլն դոլար։
-
Նիդերլանդներ – 51.5 մլն դոլար՝ աճ 18.4% կամ 7.99 մլն դոլար։
Արտահանման անկում ունեցող եվրոպական երկրներ
-
Գերմանիա – 45.6 մլն դոլար՝ անկում 80.77% կամ 20.4 մլն դոլար։
-
Բելգիա – 42.4 մլն դոլար՝ անկում 8.48% կամ 3.9 մլն դոլար։
Վերպետական կազմավորումներ
-
ԱՊՀ երկրներ – արտահանումը կազմել է 1.2 մլրդ դոլար՝ անկում 5.99%։
-
ԵԱՏՄ երկրներ – 1.18 մլրդ դոլար՝ անկում 6.46%։
ԱՊՀ երկրներին բաժին է ընկել արտահանման ծավալի 39.95%-ը, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 39.19%-ը։
Եվրամիություն
ԵՄ ուղղությամբ արտահանումը աճել է 4.43%-ով՝ կազմելով 239.3 մլն դոլար։ ԵՄ-ին բաժին է ընկել արտահանման ծավալի 7.92%-ը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․