ԱՄՆ բանակը նախատեսում է օգտագտել արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաները՝ մարտի դաշտում օդային տարածքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այս մասին հայտնել է Defense News պորտալը՝ հղում անելով պետական գնումների ռեգիստրի փաստաթղթին։
«Տեղեկատվության այս հարցումը նախատեսված է լուծելու այն ճանաչողական բեռը, որի հետ հրամանատարները բախվում են բարդ օդային գործողություններ կառավարելիս», - ասվում է փաստաթղթում։
Տեքստում ընդգծվում է, որ առաջադեմ տեխնոլոգիաների և մեքենայական ուսուցման ներդրումը կօգնի ավելի արդյունավետորեն հակազդել անօդաչու թռչող սարքերից աճող սպառնալիքին։

