ABNews

Հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր

Լուրեր | 2026/10/20 12:48

Հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանի փոխանցմամբ՝ 2026 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 908.6 տոննա ծաղիկ՝ աշխարհի 30 երկիր։

Ինչու է դա կարևոր. Հայաստանը շարունակում է արտաքին տնտեսական կապերի և արտահանման ուղղությունների ակտիվ դիվերսիֆիկացումը: Նախորդ տարվա համեմատությամբ հայկական ծաղիկների արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է 23 նոր շուկաներով։ Այս աճին նպաստում է նաև հոկտեմբերի 10-ից ուժի մեջ մտած Հայաստանի համար ԵՄ առևտրային ինքնավար միջոցառումների (ATMs) ռեժիմը։

Արտահանման աշխարհագրությունը (2026թ. հունվար - հոկտեմբերի 12).

  • Եվրոպական Միություն (ԵՄ 14 երկիր). Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Ավստրիա, Լեհաստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Բուլղարիա, Կիպրոս, Չեխիա, Ռումինիա:

  • Այլ եվրոպական երկրներ. Շվեյցարիա, Մոլդովա, Ուկրաինա, Սերբիա:

  • Հարևան երկրներ. Թուրքիա, Իրան, Վրաստան:

  • Մերձավոր Արևելք. ԱՄԷ, Օման:

  • Կենտրոնական Ասիա. Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Ուզբեկստան:

  • Հյուսիսային Ամերիկա. ԱՄՆ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը