ՆԱՍԱ-ն, նախագահ Թրամփի հրահանգով, սկսել է աշխատանքներ՝ լուսնի վրա տեղակայելու 100 կիլովատ հզորությամբ միջուկային ռեակտոր։ Ծրագիրը համակարգում է ՆԱՍԱ-ի ժամանակավոր ղեկավար Դաֆֆին, ով նաև ԱՄՆ տրանսպորտի նախարարն է։
Ռեակտորի նպատակը ամերիկյան տիեզերական առաքելություններին էներգիայի անկախ աղբյուր տրամադրելն է, ինչը կուժեղացնի ԱՄՆ-ի դիրքերը Չինաստանի և Ռուսաստանի համատեղ լուսնային նախագծերի համատեքստում։
Միաժամանակ, ՆԱՍԱ-ն նաև արագացնում է Միջազգային տիեզերակայանի փոխարինման գործընթացը՝ նպատակ ունենալով մինչև 2030-ը նոր, մասնավոր հատվածի կողմից կառավարվող կայան գործարկել։
Աղբյուրը` Politico

